Մոսկվայում փակվել են Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ռեստորանները
Մոսկվայի «Авиапарк» առևտրի կենտրոնում փակվել են Էմին Աղալարովի Forte Bello, Zafferano և «Էդոկո» ռեստորանները՝ AgalarovRest ընկերության կողմից անկախ նախագծերի վրա կենտրոնանալու ծրագրերի պատճառով, ТАСС-ին հայտնել են Agalarov Development ընկերության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ թելեգրամյան ալիքները հայտնել էին «Авиапарк» առևտրի կենտրոնում երեք ռեստորանների փակման մասին։
AgalarovRest-ի ներկայիս ռազմավարության շրջանակում ընկերությունն առևտրի կենտրոններում տեղակայված օբյեկտներից իր ուշադրությունը տեղափոխում է անկախ նախագծերի վրա»,- ТАСС-ին հայտնել են Agalarov Development-ից։
Ըստ NF Group-ի մանրածախ անշարժ գույքի բաժնի տարածաշրջանային տնօրեն Եվգենյա Խակբերդիևայի՝ Էմին Աղալարովի ռեստորանները փակվել են ոչ միայն «Авиапарк»-ում, այլև այլ վայրերում։
«Հիմնական պատճառն այն է, որ հաստատությունները դարձել են նվազ արդյունավետ։ Դրանք աշխատել են միջին և բարձր հատվածներում, որտեղ լսարանը սպասում է կոնցեպտների, ծառայության և առաջարկի անընդհատ թարմացումների։ Վերջին տարիներին դա տեղի չի ունեցել, ուստի նախագծերը բնականաբար ավարտվեցին, չնայած դրանք ավելի երկար տևեցին, քան շատ մրցակիցներ»,- նշել է Խակբերդիևան ТАСС-ի հետ զրույցում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան