Ֆինլանդիան մտադիր է 10 տարվա ընթացքում վեց միլիարդ եվրոյի պաշտպանական տեխնիկա գնել
Ֆինլանդիան նախատեսում է 2026-36 թվականներին 6 միլիարդ եվրո ծախսել պաշտպանական տեխնիկայի ձեռքբերման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Yle-ն։
«Մենք զարգացնում ենք Ֆինլանդիայի պաշտպանունակությունը բոլոր գործառնական միջավայրերում՝ ցամաքում, ծովում, օդում, կիբեռտարածությունում և տիեզերքում»,- հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության տնօրեն Յաննե Կուուսելան։
Նա նշել է, որ նշված տասնամյակի վերջում Ֆինլանդիայի պաշտպանական ծախսերը կմոտենան ՆԱՏՕ-ի թիրախային ցուցանիշին՝ ՀՆԱ-ի 3 տոկոսին: Կուուսելան գտնում է, որ պաշտպանական տեխնիկայի գնումները կարող են դրական ազդեցություն ունենալ Ֆինլանդիայի ՀՆԱ-ի վրա, քանի որ դրանք հիմնականում կողմնորոշված են լինելու դեպի ֆիննական ընկերություններ:
Պաշտոնյան առաջնահերթություն է համարում զինված ուժերի համալրումը մարտական զրահատեխնիկայով, մարտական տանկերի օգտագործման ժամկետի երկարաձգումը։ Կարևորվում են նաև հակատանկային, հակաօդային միջոցները, ինժեներական սարքավորումները, դաշտային հրետանին, ականանետները, հրթիռային կայանները և ժամանակակից զինամթերքը։ Նաև թարմացվելու է զինվորների պաշտպանիչ հանդերձանքը, մարտիկներն ապահովվելու են գիշերային տեսողության սարքերով, ինչպես նաև ներկայացվելու է հարձակողական հրացանի նոր մոդել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան