Մանրամասներ՝ Երևանում փոխհրաձգությունից. մահացածն իր ընկերոջ հետ 2 օր առաջ էր փորձել վրեժխնդիր լինել
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 18-ամյա Արման Ա.-ի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 9-ին իր բնակարան ներխուժած Երևանի բնակիչներ 23-ամյա Վարդան Ա.-ի և 26-ամյա Հրաչյա Հ.-ի և իր միջև տեղի ունեցած՝ հրազենի գործադրմամբ փոխհրաձգություն կատարելու մեջ։ Կրակոցների հետևանքով Վարդան Ա.-ն ստացել էր հրազենային վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել էր։
Արման Ա.-մ ամիսներ առաջ Երևանում հրազենային վնասվածք էր պատճառել Հրաչյա Հ.-ին, ինչի համար էլ դատարանը նրա նկատմամբ տնային կալանքի որոշում էր կայացրել և ոտքին եղել է «բրասլետ»։ Դատավոր Գևորգ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց բավարարել է քննիչի որոշումը, սակայն որոշում է կայացրել, որ նա կալանավորվում է ապօրինի զենք պահելու համար, իսկ սպանության և սպանության փորձի միջնորդություննեը մերժվել են, քանի որ պարզվել է, որ նա կրակոցները արձակել է, քանի որ հարձակվել ու մտել են իր տուն և ինքը ինքնապաշտպանվելու համար կրակոցներ է արձակել։
Որոշումը հրապարակելուց հետո Արման Ա.-ն դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...