Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է

5․092․062 ՀՀ դրամ․  այսքան է «Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա արդյունքը, որը փոխանցվելու է ավելի քան երեք տասնամյակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ և նրանց սոցիալական ներառման խթանմամբ զբաղվող «Հույսի կամուրջ» ՀԿ-ին։

Իսկ սեպտեմբեր ամսվա շահառուն Արցախում ստեղծված և այժմ իր գործունեությունը Հայաստանում շարունակող «Մունք» տեխնոդպրոցն է, որը տարբեր մարզերում երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ։ Ի դեպ՝ շահառուի անունն այս անգամ հայտարարվեց աննախադեպ հանդիսավոր պայմաններում՝ «Մի դրամի ուժը 5 տարեկան է» միջոցառման ընթացքում։

IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է,-«Պատահական, բայց նաև շատ խորհրդանշական ստացվեց սեպտեմբեր ամսվա շահառուի ընտրությունը․ «Մի դրամի ուժը» իր հոբելյանական տարեդարձը սեպտեմբերին նշեց ու երբ արդեն պարզ դարձավ, որ ամսվա շահառուն հենց «Մունքն» է, որոշեցինք միջոցառման ժամանակ էլ հայտարարել այդ մասին։ «Մունքի» հետ շատ արդյունավետ համագործակցության փորձ, այդ թվում նաև մեր ֆինանսական գրագիտության արշավի շրջանակներում, արդեն իսկ ունենք։ Վստահ ենք, որ այս նոր ծրագիրը, որի նպատակը Լոռու մարզի երիտասարդներին մասնագիտական կրթություն տալն է,  շատ կարճ ժամանակ անց ևս ունենալու է լավագույն արդյունքները։ «Մունքն» էլ, «Մի դրամի ուժն» էլ միասնականության ուժի մասին են, և այն մասին, որ անհաղթահարելի ոչինչ չկա, երբ համատեղում ենք մեր ջանքերը»,- եզրափակեց Տաթևիկ Վարդևանյանը։ 

«Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը նշում է․ «Մի դրամի ուժի» այս աջակցությունը, ինչպես և նախորդը, ստանում ենք մեզ համար չափազանց կարևոր փուլում և պիտի նշեմ, որ հենց «Մի դրամի ուժն» է առաջիններից մեկը եղել, որ դեռ անցած տարի մեզ իր ձեռքը մեկնեց։ Հայաստանի տարբեր մարզերում այսօր արդեն գործող «Մունքի» երեք մասնաճյուղերում կրթություն է ստանում 200-ից ավելի երիտասարդ և «Մի դրամի ուժի» հետ նոր համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք մեկնարկել նոր ուսումնական տարին ու առաջին անգամ գործարկել մեր «Մասնագիտացում» փուլը, ինչը հնարավորություն կտա Լոռու մարզի ավելի քան 70 երիտասարդների իրենց ծննդավայրում մասնագիտական կրթություն ստանալ։ Սա մեծ տեխնոլոգիական կրթության ներուժ և հեռանկարներ կստեղծի ողջ մարզի համար»,- իր խոսքում նշեց Աշոտ Ավանեսյանը։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ