ՊՆ զինծառայողը պարգևատրվել է ՀՀ կարմիրգրքյան արջի քոթոթին փրկելու համար
Հուլիսի 9-ին ՊՆ կապիտան Է.Ս.Մկրտչյանը Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում նկատել էր ուժասպառ ու անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթ և անմիջապես կապ հաստատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
Նույն օրը, ԲԸՏՄ տեսուչները ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի հյուծված քոթոթին նախնական խնամքի համար փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն, որից հետո քոթոթը տեղափոխվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ բնական միջավայրում ստանում է հատուկ խնամք։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի հրամանով ՊՆ կապիտան Է.Ս.Մկրտչյանը պարգևատրվել է շնորհակալագրով։
ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը շնորհակալագիրը հանձնելիս երախտագիտություն է հայտնել զինծառայողին՝ կենսաբազմազանության նկատմամբ ցուցաբերած հոգատար և պատասխանատու վերաբերմունքի համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...