«Ընդդիմությունը պետք է պատասխան տա երկու հիմնական հարցի». Անի Սամսոնյան
Հայաստանի քաղաքական դաշտում խորհրդարանական ընտրությունների թեման օրեցօր ավելի ակտուալ է դառնում։ Մինչև ընտրական մրցավազքը դեռ ժամանակ կա, սակայն, Անի Սամսոնյանի դիտարկմամբ, իրական նախընտրական պատրաստություն այսօր ցուցաբերում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նրա խոսքով, ՔՊ-ն ակտիվ աշխատում է ոչ միայն մեդիայում և Երևանում, այլև մարզերում։ «Նրանք հստակ գիտեն, թե ինչ են ուզում՝ վերընտրվել 2026 թվականին և պահպանել բացարձակ իշխանությունը։ Մնացած ուժերը դեռ չեն կողմնորոշվել՝ իշխանություն վերցնե՞լ, թե՞ պարզապես ընդդիմության ներկայիս դիրքերը զբաղեցնել։ Մինչև ընտրություններ իշխանափոխության այլ ճանապարհներ չեմ տեսնում։ Միայն եկեղեցու դեմ շարժումը կարող է ինչ-որ ալիք առաջացնել, բայց լուրջ գործընթացի չի վերածվի»,- ասում է նա։
Վերջերս հրապարակված «Գելափ»-ի հարցումների արդյունքներով` Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք նոր ուժը արդեն վարկանիշային սանդղակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Սամսոնյանը նշում է, որ սա միակ նորությունն էր։ «Նորությունն այն է, որ «Մեր ձևով» շարժումը գրավել է երկրորդ տեղը։ Դա խոստումնալից է, բայց վաղ է արձանագրել որպես հաղթանակ։ Ընտրապայքարում սխալները կարող են թանկ արժենալ»։
Ըստ Սամսոնյանի, իշխանության քարոզչական ուղերձը պարզ է։ «2021-ին ՔՊ-ն հանդես եկավ «Ապագա կա» կարգախոսով։ Այսօր նրանք պնդում են, որ ապագան այսօր է։ Փաշինյանը պատրաստվում է ասել՝ ես եմ բերել խոստացած խաղաղությունը, և միայն ես կարող եմ այն վերջնականապես հաստատել։ Մյուս ուժերը նա ներկայացնելու է որպես պատերազմ հրահրողներ։ Դա հնչելու է այսպես՝ «Խաղաղությունը ես եմ»։ Այս պայմաններում ընդդիմությունը պետք է հստակ պատասխան տա երկու հարցի․ ինչպես հաստատել խաղաղություն՝ առանց կործանարար զիջումների Ադրբեջանին, և ինչպես փրկել օրեցօր վատթարացող տնտեսությունը։ Հենց այս հարցերին պետք է տալ ավելի համոզիչ պատասխան, քան իշխանությունը։ Քարոզարշավում Փաշինյանը ոչ մեկին չի խնայի»։
Սամվել Կարապետյանի թիմի շեշտադրումը տնտեսության վրա Սամսոնյանը դրական է գնահատում։ Նրա խոսքով, ծրագրերում կան իրատեսական գաղափարներ և պրակտիկ լուծումներ։ «Բայց ընտրապայքարում կարևոր է ոչ թե ծրագրերի քանակը, այլ դրանց պարզությունն ու հասկանալի լինելը։ Ավելի լավ է երեք ուժեղ գաղափար հասցնել ընտրողին, քան տասնյակ առաջարկներ, որոնք չեն տպավորվի։ Հաջողության բանալին ասելիքը տեղ հասցնելն է՝ փորձառության և արդյունավետ տեխնոլոգիաների միջոցով»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027