Անվտանգությունը ԶՊՄԿ առաջնահերթություններից է
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում անվտանգության ապահովումն առաջնային նշանակություն ունի։
Հայաստանի թիվ մեկ հարկատուն առաջինն է նաև այս առումով․ կոմբինատը վերջին տարիներին մեծ աշխատանք է իրականացնում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Այդ աշխատանքներն ուղղված են ոչ միայն բնապահպանական վիճակի բարելավմանը, այլև աշխատանքի անվտանգության կանոնների պահպանմանը։
Ընկերության փոխադրամիջոցների վերանորոգման արտադրամասում իրականացվում են հանքային տեխնիկայի սպասարկման և վերանորոգման բազմազան աշխատանքներ՝ պլանային տեխնիկական սպասարկում, մասնակի և ընդհանուր վերանորոգում, անվադողերի փոխարինում, եռակցման աշխատանքներ և այլն։ Այստեղ մասնագիտությունները բազմաբնույթ են, անձնակազմը՝ շուրջ 150 հոգի։ Անկախ եղանակային պայմաններից աշխատանքը չի կարող կանգ առնել․ մեքենաները պետք է միշտ պատրաստ լինեն բացահանքում աշխատելու, իսկ մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են՝ թարմացնելով իրենց տեխնիկական գիտելիքները։
Օրեր առաջ էլ Քաջարանի հանքավայրում գործարկվեց հանքարդյունաբերական ոլորտի տեխնոլոգիական նորագույն ձեռքբերումներից մեկը։ Լանջերի կայունության մոնիտորինգ իրականացնող ռադարը էապես կրճատում է հնարավոր փլուզումների ռիսկերը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» այս նոր ձեռքբերումը 2,5 կմ հեռավորությունից 24 ժամ մշտադիտարկում է իրականացնում՝ ֆիքսելով նաև տեկտոնական տատանումները։ Պահպանելով աշխատանքի անվտանգության տարրական կանոնները՝ դու ապահովագրում ես քեզ և գործընկերներիդ միջադեպերից ու դժբախտ պատահարներից։ «Անվտանգությունն առաջին հերթին պատասխանատվություն է և կարգապահություն»,– նշում են ԶՊՄԿ-ում։ Վերջին տարիներին աշխատանքի անվտանգության կանոններին խստորեն հետևելու արդյունքում արձանագրվել է աշխատավայրում տեղի ունեցած դեպքերի նվազում։ Ընկերության նպատակն է հասնել «Զրո միջադեպ» ցուցանիշին։
Անի Ստեփանյան




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ