Կամչատկայում ուժգին երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ
Կամչատկայի երկրամասի իշխանությունները հայտարարել են ցունամիի սպառնալիքի մասին՝ թերակղզու արևելյան ափի մոտ տեղի ունեցած 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը Տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ հատկապես վտանգավոր են Խալակտիրսկի լողափն ու մոտակա այլ տարածքները։ «Հայտարարվել է ցունամիի վտանգ։ Խնդրում ենք հատուկ զգուշավորություն ցուցաբերել և զերծ մնալ վտանգավոր ափամերձ գոտիներում գտնվելուց»,- նշել է նա։
Կամչատկայի երկրամասում սեպտեմբերի 13-ին գրանցվել է 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Նախնական տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայի Պետրոպավլովսկից շուրջ 123 կիլոմետր հեռավորության վրա, 46,8 կիլոմետր խորությամբ։
Տեղեկություններ ավերածությունների և լուրջ վնասների մասին առայժմ չկան։ Մարզի իշխանությունները, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարությունը, բնակչությանը հորդորել են պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան