Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Միջազգային

Իրանցի հաքերները, ներկայանալով որպես «ռեժիսոր», անձնական տվյալներ են կորզել իսրայելցի տասնյակ դերասաններից․ ԶԼՄ

Տասնյակ իսրայելցի դերասաններ Իրանից ֆիշինգային հարձակման զոհ են դարձել, որի ընթացքում նրանք իրենց տեսանյութերը, անձնագրերի և նույնականացման քարտերի պատճենները ուղարկել են «ռեժիսորին»։ Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտարարել է Իսրայելի ազգային կիբերվարչությունը, հաղորդում է իսրայելական «Վեստի»-ն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հաքերները (ենթադրաբար՝ իրանցի) կոտրել են դերասանների էլեկտրոնային փոստարկեղրը և առաջարկել նրանց նկարահնվել հայտնի ռեժիսորի նոր ֆիլմում։ Դրա համար պահանջվում էր կից հղումով ուղարկել լսումների տեսանյութեր և անձնական տվյալներ, այդ թվում՝ իսրայելական նույնականացման քարտի և արտասահմանյան անձնագրի պատճեններ, ինչպես նաև հայտնել իրենց գտնվելու հասցեները։

«Տասնյակ մարդիկ ուղարկել են պահանջված տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի հասցեին։ Ավելի ուշ այդ մարդիկ ստացել են սպառնալից հաղորդագրություններ, որոնցում ուղարկված տվյալների ստացումը վերագրվում էր իրանցիներին։ Տուժածների վրա հոգեբանական ճնշում է գործադրվել», - պատմել են Իսրայելի կիբերանվտանգության ազգային վարչությունից։

 

 

Ըստ ֆիշինգային նման հաղորդագրության զոհ դարձած իսրայելցի դերասանուհու՝ խոսքը «ռեժիսոր Արի Ֆոլմանի՝ հոկտեմբերի 7-ի մասին ֆիլմի քասթինգի» մասին է եղել։ Դերասանուհուն խնդրել են ուղարկել անձնական տեսանյութ, որտեղ բացատրում է, թե ինչու է նա հարմար նախագծի համար և այլ փաստաթղթեր։

Կիբերանվտանգության ազգային վարչությունը տուժածներին խորհուրդ է տվել Բնակության և ներգաղթի վարչությունում հնարավորինս շուտ փոխել նույնականացման քարտերն ու անձնագրերը, փոխել գաղտնաբառերը և ակտիվացնել երկփուլանի նույնականացումը բոլոր հնարավոր տեղերում, ներառյալ նախարարությունների կայքերը, «Բիթուահ լեումի»-ն, բանկային հաշիվները, հարկային մարմինները, էլեկտրոնային փոստը, սոցիալական ցանցերը և այլն։ Բացի այդ, խորհուրդ է տրվում միջադեպի մասին հայտնել բանկերին և վարկային քարտերի ընկերություններին, ինչպես նաև հետևել կասկածելի գործարքներին։