Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Միջազգային

Ռումինիան հրավիրել է Ռուսաստանի դեսպանին․ Մոսկվան մերժել է ներկայացված բողոքը

Ռումինիան կիրակի օրը վճռականորեն դատապարտել է ռուսաստանյան անօդաչու թռչող սարքի ներխուժումը երկրի օդային տարածք՝ Ուկրաինայի դեմ իրականացված հարձակման ընթացքում, հայտնում է  AFP գործակալությունը։ Դեպքի կապակցությամբ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է Բուխարեստում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաևին։

Ներխուժումը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը հայտարարել էր, որ խոցել է ռուսաստանյան անօդաչու սարքեր, որոնք խախտել էին իր օդային տարածքը՝ Մոսկվայի կողմից Ուկրաինայի տարածքի ռմբակոծման ժամանակ։

Ռումինիայի արտգործնախարար Օանա Տոյուն հայտարարել է, որ դեսպանը կհրավիրվի նախարարություն՝ շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Կիրակի երեկոյան հանդիպումից հետո նախարարությունը հայտնել է, որ Ռումինիան «հայտնել է իր վճռական բողոքը այս անընդունելի և անպատասխանատու գործողության դեմ, որը խախտում է երկրի ինքնիշխանությունը»։

Ի պատասխան՝  ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ Ռումինիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաևը մերժել է իրեն ներկայացված բողոքը՝ կապված ռուսաստանյան անօդաչու սարքի՝ իբր ռումինական օդային տարածք ներխուժման հետ՝ միջադեպը որակելով որպես «Կիևի ռեժիմի հերթական սադրանքը»։

Ըստ դեսպանի, Ռումինիայի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ընթացքում «ոչ մի հստակ և համոզիչ պատասխան չի տրվել»՝ իբր ներխուժած սարքի նույնականացման վերաբերյալ։ «Քանի որ չկար որևէ օբյեկտիվ հաստատում սարքի պատկանելիության մասին, բողոքը մերժվել է որպես անհիմն և մտացածին։ Բոլոր փաստերը վկայում են, որ սա Կիևի ռեժիմի հերթական սադրանքն է, որը՝ վախենալով անխուսափելի ռազմական պարտությունից և պատասխանատվությունից՝ ռուսաստանցի և ուկրաինացի ժողովուրդների դեմ կատարած հանցագործությունների համար, փորձում է ցանկացած միջոցներով Ռուսաստանի դեմ վտանգավոր ռազմական արկածախնդրության մեջ ներքաշել այլ երկրների», – նշել է Լիպաևը։