Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Պետք է փոխել այն փոքրիկ խմբակին, ովքեր առաջնորդվում են՝ ինչ էլ լինի՝ իրենք իրենց պարտված չեն համարի

«Շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ․ մի անեկդոտի մոտիվով․․․

Խորհրդային տարիներին հայտնի անեկդոտ էր տարածված մի սփյուռքահայի մասին։ Վերջինս Հայաստան այցելությունից հետո ընկերներին պատմում էր, որ Երևանում մասնակցել է մեծ հանրահավաքի․ կոմունիստական ղեկավարները խոսում էին երկրի մեծ ձեռքբերումների մասին, իսկ ժողովուրդը պարբերաբար գոռում էր․ «ուր ա ՜, ուր ա ՜»՝ չհասկանալով, որ ժողովուրդն իրականում «ուռա»  բացականչելով ողջունում էր ասվածը։

ՀՀ գործող իշխանություններն, արդեն չորս տարի է, ինտենսիվ բանակցություններ են վարում Թուրքիայի հետ։ Դրանք ընթանում են «առանց նախապայմանների, բայց ոչ մի քայլ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման» սկզբունքով, ինչը ևս մեկ անգամ օրերս հաստատեց Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը՝ հայտարարելով, որ, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես, իրենք նույնպես արագ կկարգավորեն հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս ամենն, իհարկե, շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։

Վաշինգտոնյան նախաստորագրումից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բառացիորեն հայտարարեց, որ Թուրքիան այս պահին արդեն որևէ պատճառ չունի Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար։ Պարզվում է՝ ունի։ Հակառակ դեպքում՝ գոնե Հայաստան ժամանած Սերդար Քըլըչի հետ 4 տարվա մեջ արդեն վեցերորդ հանդիպման արդյունքում կոնկրետ առաջընթաց կարձանագրվեր։ Փոխարենը՝ հայտարարությունների պակաս չկա, որոնք հայ հանրությունը լսում է արդեն չորս տարի շարունակ։ Վերը նշված անեկդոտի մոտիվով՝  մի հարցնող լինի՝ արդյունքն ո՞ւր է․․․

Ուստի, ո՞րն է երաշխիքը, որ «Թրամփի ուղին» գործարկելուց հետո հայ-թուրքական սահմանը կբացվի։ Ի վերջո, Թուրքիան արդեն սկսել է կյանքի կոչել Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի բազմամիլիարդանոց ծրագիրը․ այն, ըստ  նախատեսվածի, կմիանա Սյունիքով անցնող երկաթգծին։ Մինչդեռ գրեթե պատրաստ Կարս-Գյումրի երկաթուղու գործարկման համար դեռ քննարկվում է «ուսումնասիրությունների հանձնաժողով» ստեղծելու գաղափարը։ Ինչպես կասեր ամերիկացի գյուտարար Չարլզ Քեթերինգը, եթե ցանկանում եք որևէ ծրագիր ձախողել, հանձնաժողով ստեղծեք դրա ուսումնասիրության համար։

Այդ ամենը, ցավոք, հետևանք է հայկական կողմի ոչ կոմպետենտ արտաքին քաղաքականության, որն ավելի շատ դիմացինի ողորմածության հույսին է, քան նախաձեռնողականության։ Իսկ դիմացինները կամ հաճախ  մոռանում են մեր երկրի անվանումը՝ «Ալբանիա» հիշատակելով, կամ պարզապես կասկածի տակ են դնում մեր սուվերեն գոյությունը՝ անվանելով «Արևմտյան Ադրբեջան»․․․

Գուցե հոռետեսները հարցնեն՝ կա՞, արդյոք, այլընտրանք։ Վստահաբար կա։ Պարզապես անհրաժեշտ է առանց հերթական հանձնաժողով ստեղծելու միասնական կամքով փոխել այն փոքրիկ խմբակին, ովքեր առաջնորդվում են հանրահայտ բանաձևով․ ինչ էլ որ լինի՝ իրենք իրենց պարտված չեն համարի․․․»։

Տիգրան Դումիկյան