Օձունում հրդեհ է բռնկվել միաժամանակ երկու հասցեում
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 23։56-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի բուժարանի մոտակայքում այրվում է անասնագոմ։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել հարակից երկու հասցեներում․ գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է մոտ 80 հակ անասնակեր, իսկ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում՝ ծածկի տակ, այրվում է մոտ 250 հակ կուտակած անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 15-ին, ժամը 00։58-ին, մարվել՝ 05:30-ին։ Տներից մեկի բակում այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 70 քմ) և մոտ 80 հակ անասնակեր, մյուսի բակում՝ ծածկը և մոտ 250 հակ կուտակած անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից անասնագոմ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...