Ucom-ը ներկայացնում է uCoin կուտակային բոնուսային համակարգը
Ucom-ն ուրախությամբ հայտարարում է նոր uCoin բոնուսային համակարգի մեկնարկի մասին բոլոր նրանց համար, ովքեր սմարթֆոններ են գնում Ucom-ի առցանց խանութից։ Այս նորարարական համակարգը հնարավորություն է տալիս կուտակել բոնուսային միավորներ և օգտագործել դրանք հետագայում՝ առցանց գնումները դարձնելով ավելի ձեռնտու և հարմար։
Ucom-ի առցանց խանութից սմարթֆոն գնելիս գրանցված հաճախորդներն ավտոմատ կերպով կուտակում են uCoin միավորներ՝ դրա արժեքի 1%-ի չափով։ Յուրաքանչյուր uCoin համարժեք է 1 ՀՀ դրամի։ Կուտակված միավորները հասանելի են դառնում պատվերի հաստատումից 3 օր անց։
Հաճախորդները կարող են օգտագործել կուտակած միավորները՝ վճարելու առցանց խանութից ձեռք բերվող ապրանքների արժեքի մինչև 10%-ի դիմաց, բացառությամբ՝ գունավոր համարների: Բոնուսային միավորները գործում են ստացման պահից 365 օր․ դրանց կուտակման համար սահմանված առավելագույն շեմ չկա։
«Ucom-ում՝ մենք միշտ ձգտում ենք մեր հաճախորդներին տրամադրել հնարավորինս շահավետ և հարմարավետ փորձառություն։ uCoin համակարգի ներդրմամբ մենք առաջարկում ենք նոր հնարավորություն՝ յուրաքանչյուր գնումը դարձնելու ավելի արժեքավոր ու արդյունավետ», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
uCoin համակարգը թույլ է տալիս անսահմանափակ քանակով ապրանքներ գնել առցանց խանութից՝ օգտագործելով նաև կուտակած միավորները: Նշենք, որ եթե հաճախորդը չեղարկում է պատվերը, ծախսված միավորները վերադարձվում են, իսկ նոր պատվերի արդյունքում կուտակված միավորները՝ զրոյացվում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ shop.ucom.am։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...