Կադաստրի կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ ենթադրյալ ծեծկռտուքի միջադեպով քրգործ է հարուցվել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի և վերջինիս աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ ենթադրյալ ծեծկռտուքի միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
24News-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է` Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը): Կատարվում է նախաքննություն։
Այս պահին ձերբակալվածների կամ կալանավորված անձանց մասին կառույցից տեղեկություն չտրամադրեցին:
Հիշեցնենք, որ երեկ լրագրող Սյուզի Բադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ու իր աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանը դաժան ծեծի են ենթարկել Կադաստրի կոմիտեի աշխատակիցներից մեկի ամուսնուն, որից հետո նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի հիվանդանոց։
Ընդ որում, ըստ լրագրողի ունեցած աղբյուրների, սկանդալային իրադարձությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջինս որոշել է աշխատանքից ազատել ծեծի ենթարկված տղամարդու կնոջը, իսկ վերջինս իրեն զանգահարել, ապա ձայնային հաղորդագրություն է թողել, ինչն էլ հունից հանել է պաշտոնյային։
24News-ը թեմայի վերաբերյալ դիմել էր ՆԳՆ լրատվական, որտեղից ստացել էր հետևյալ պատասխանը.
«Քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ ՆԳՆ ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ», – ասված էր հաղորդագրությունում։
Ավելի ուշ արդեն Կադաստրի կոմիտեի պաշտոնական էջով հերքում էր տարածվել.
«Տեղեկացնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, թե Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը մասնակցություն ունեն քաղաքացու առևանգման և ծեծի ենթարկելու մեջ, չի համապատասխանում իրականությանը։
Խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց»:
Մերի Մանուկյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...