«Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա». Նինա Կարապետյանց․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ «Ժողովուրդ» օրաթերը ներկայացնում է արտախորհրդարանական ուժերի գործունեությունը։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, որը արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ԱԺ ընտրություններին, հիմա արդեն վստահ չէ, որ քաղաքական իրադարձությունները թույլ կտան հասնելու 2026 թվականին։
«Կա մտավախություն, որ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա։ Սա է պատճառը, որ մեր թիմը շատ արագ տեմպերով աշխատում է բոլոր այն ծրագրերի վրա, որոնք պետք է ներկայացնենք հանրությանը։ Հիմնական նպատակը կառավարման մոդելի փոփոխության մասին է։ Այս դեպքում այլեւս որեւէ անձ կամ թիմ չի կարողանալու զավթել իշխանությունը»,- ասաց Նինա Կարապետյանցը։
Նա նաեւ նշում է, որ նպատակ ունեն ստեղծելու մի համակարգ, որտեղ փորձ, գիտելիք, արժեհամակարգ ունեցող մարդիկ, որոնք չեն ուզում կուսակցական դառնալ, կկարողանան այդ սկզբունքները պահելով՝ տարբեր պաշտոններ զբաղեցնել եւ իրենց փորձը փոխանցել ավելի երիտասարդ մասնագետներին։
Նինա Կարապետյանցի խոսքով՝ ունեն նաեւ մշակած ծրագիր, որի կիրառման պարագայում կզրոյացվի կոռուպցիան, կաշառակերությունն ու թմրանյութերի օգտագործումը Հայաստանում»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...