«Փաստորեն». Բելառուս-Ադրբեջան ռազմական առևտուր՝ ընդդեմ Հայաստանի. Հետք
Ադրբեջանին զենքի վաճառքը լարվածություն է առաջացրել Հայաստանի եւ Բելառուսի հարաբերություններում։ Այս երկրները գործընկերներ են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), բայց այդ գործընկերությունը հաճախ կասկածի տակ է դրվել։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
Տարիներ շարունակ հայ պաշտոնյաները հրապարակավ վրդովմունք են հայտնել՝ ընդգծելով, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին այն պայմաններում, երբ Հայաստանը վերջինիս հետ երկարատեւ հակամարտության մեջ է Լեռնային Ղարաբաղի շուրջ։
Բելառուսական պետական ու մասնավոր ռազմարդյունաբերական ընկերությունները տարիներ շարունակ սպառազինություն եւ դրանց առնչվող ծառայություններ են վաճառել Հայաստանի թշնամուն՝ Ադրբեջանին: Օրինակ՝ բելառուսական «Տետրաէդր» մասնավոր ընկերությունն Ադրբեջանին օգնել է թարմացնել հակաօդային պաշտպանության համակարգերը: «Տետրաէդրի» ներքին զեկույցներից մեկում նշվում է, որ այս ընկերության տեխնոլոգիաները կիրառվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։
Մենք նախկինում եւս գրել ենք Բելառուսի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության մասին:
Բայց «Տետրաէդրի» զեկույցը առանձնահատուկ է նրանով, որ այդտեղ կա հստակ փաստ՝ ընկերության մշակած «Պեչորա-2ՏՄ» զենիթահրթիռային համալիրները կիրառվել են 44-օրյա պատերազմում եւ խոցել հայկական 11 անօդաչու թռչող սարք։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...