Արարատը վերացվում է պետական կնիքներից՝ Բաքվի և Անկարայի թելադրանքով
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հուշագիր ստորագրելով Միացյալ Նահանգների հետ՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց ստեղծել ուժեղ առաջնորդի տպավորություն։ Սակայն փաստացի, ինչպես նշում են փորձագետները, հուշագրի իրական արժեքը զրոյական է։ Թրամփի հայտարարած 145 միլիոն դոլարը «Թրամփի ուղու» համար համեստ գումար է, որը ավելի շատ քարոզչական նշանակություն ունի, քան ռազմավարական։ Ինքը՝ Փաշինյանը նույնպես գիտի, որ փաստաթուղթը գործելու է միայն մինչև ընտրությունները՝ որպես ներքին լսարանին ուղղված ցուցադրական քայլ։
Այս ամենին զուգահեռ, կառավարության սեպտեմբերի 11-ի որոշմամբ 2025-ի նոյեմբերի 1-ից Հայաստանի սահմանային կնիքներից ու անձնագրային դրոշմանիշներից կհեռացվի Արարատ լեռան պատկերը։ Որոշումը թաքցվել է «չզեկուցվող հարցերի» ցանկում և անմիջապես արձագանք է գտել թուրքական մամուլում։ «Ենի Շաֆաք»-ը ոգևորությամբ գրել է, թե «Հայաստանը դադարում է համառել», իսկ «Հյուրիեթ»-ը որոշումն անվանել է «բարի կամքի նշան»։
Իշխանությունները պնդում են, թե ոչ մի պարտադրանք չկա, սակայն փաստերն այլ բան են ցույց տալիս։ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս բարձրաձայնել են Արարատի խորհրդանշական օգտագործման հարցը, և այժմ այդ պահանջն իրականություն է դառնում։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով, Արարատը հեռացնելը պետական խորհրդանիշներից քաղաքակրթական ինքնության խմբագրման փորձ է։ Նրա ձևակերպմամբ՝ դա «ՀՀ դելեգիտիմացման վտանգավոր ուղերձ է միջազգային հարթակներում»։ Սեյրան Օհանյանը զգուշացնում է, որ այս քայլը կարող է նախերգանք լինել՝ Արարատը հանելու բոլոր խորհրդանիշներից։ Հայկ Մամիջանյանն էլ ընդգծում է՝ կանխատեսել Փաշինյանի հաջորդ հակահայկական գործողությունը հնարավոր չէ, բայց նման օրինակները ցույց են տալիս նրա անսահման պատրաստակամությունը՝ հաճոյանալու Թուրքիային ու Ադրբեջանին։
Արարատը դարերով եղել է հայ ինքնության առանցքային խորհրդանիշ։ Դրա հեռացումը պետական կնիքներից ոչ թե տեխնիկական որոշում է, այլ արժեքային ու քաղաքակրթական դավաճանություն, որի հետևանքները ծանր են լինելու ինչպես ներսում, այնպես էլ արտաքին հարթակներում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...