Նիկոլ Փաշինյանը կընտրի Ալեն Սիմոնյանին, իսկ Հայկ Սարգսյանը կհեռացվի, որովհետև ՔՊ-ում դիմագիծ ունեցող մարդ չպետք է լինի․ Աղազարյան
Հայկ Սարգսյանը կամ ուրբաթ օրը վարչության ընտրության համաժողովի ժամանակ, կամ համաժողովից հետո կլքի «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության շարքերը, որովհետև իր վառ երևակայական նկռտումները, դրական իմաստով, վերածվեցին հողմաղացների դեմ պայքարի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ամբողջությամբ ուրիշ տրամաբանություն է դրված ՔՊ-ում, և այդ տրամաբանությամբ իր նման տղերքը այնտեղ տեղ չունեն։ Ինքն ազնիվ նկռտումներ ուներ, ես իհարկե իր հետ խոսել եմ, որոշ անհամաձայնություններ եմ հայտնել իր առաջարկած նախագածերի վերաբերյալ, բայց ինքը ազնիվ մղումներ ուներ։ Ալեն Սիմոնյանը ևս իր անհամաձայնությունն է հայտնել Հայկ Սարգսյանի տեսակետների հետ կապված, բայց Սիմոնյանը Սարգսյանի հետ բանավեճը տանում է ուրիշ հարթություն։ Հիմա կամ իրեն հեռացնելու են, կամ ինքն է դուրս գալու կուսակցությունից»,-ասել է Աղազարյանը։
Նա նշել է, որ պատգամավորների վեճի մանրամասներից տեղյակ չէ․ «Ես միայն կարող եմ ասել, որ Հայկ Սարգսյանը դիմագիծ ունեցող քաղաքական գործիչ է, բայց հիմա ՔՊ-ում դիմագիծ ունեցող մարդ չպետք է լինի, պետք է լինեն Նիկոլ Փաշինյանի կողմից նկարված, ստանդարտացված անձնավորություններ»։
Ըստ Աղազարյանի Փաշինյանը ընտրություն անելուց կընտրի Ալեն Սիմոնյանին, իսկ Հայկ Սարգսյանը կհեռանա․ «Ո՞վ չի ուզենա ԱԺ նախագահի նման հնազանդ մարդ ունենա, ինքը չի հասկանում՝ ով է, բայց հնազանդ, կուրորեն ծառայում է մի մարդու, Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Ալեն Սիմոնյանը չի ծառայում իրեն, այլ գնահատում է իր «աստվածային մեծությունը», և այստեղ է Ալեն Սիմոնյանի արժանիքը, որ էդպիսի դիրքորոշում է ցուցաբերում»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...