Ի՞նչ արդյունքով է Բաքվից վերադարձել ԱԱԾ տնօրենը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-21-ը մասնակցել է Բաքվում կայացած «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»։
Օրեր շարունակ չէի ցանկանում անդրադառնալ թեմային՝ չվնասելու կանխավարկածով․ հույս կար, որ այցը գոնե կնպաստի մեր ռազմագերիներից մի քանիսի ազատմանը։
Սակայն այցը, դատելով ժամանակացույցից, ըստ ամենայնի՝ ավարտվել է, իսկ դրական լուրեր չկան։
Ալիևը ստացավ միջազգային դրական իմիջի հերթական դիվիդենտը, մինչդեռ Հայաստանը մնաց ձեռնունայն։
Սա դիվանագիտություն չէ, այլ վտանգավոր պարտվողականություն։
Հայաստանյան որևէ պաշտոնյայի Բաքու կատարած այց կարող է արդարացված համարվել միայն այն դեպքում, եթե նա Երևան վերադառնա մեր ռազմագերիների հետ միասին։
Հակառակ դեպքում նման այցերը ոչ թե պաշտպանում են Հայաստանի պետական շահերը, այլ ընդհակառակը՝ ամրապնդում են Ադրբեջանի դիրքերը։
Հայաստանի իշխանության առաջին պարտականությունը գերիների վերադարձն է, ոչ թե Ալիևի միջազգային փիառը»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...