Հայտնի են երկրները, որոնք ունեն աշխատավարձի ամենամեծ գենդերային տարբերությունը
ՌԻԱ Նովոստին տարբեր երկրների վիճակագրական ծառայությունների և հրապարակային աղբյուրների տվյալների վերանայումից հետո պարզել է, որ G20 երկրների շարքում անցյալ տարի ամենամեծ գենդերային աշխատավարձի տարբերությունը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Հնդկաստանում և Ռուսաստանում։
Գենդերային աշխատավարձի ամենամեծ տարբերությունը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, որտեղ կանայք տղամարդկանցից 32.5%-ով պակաս են վաստակում։ Հնդկաստանը հաջորդում է 30.41% տարբերությամբ։ Ռուսաստանը եզրափակում է առաջին եռյակը՝ 2023 թվականի արդյունքների հիման վրա 30.36% տարբերությամբ (ավելի վերջին պաշտոնական տվյալները չեն տրամադրվել)։
20%-ից բարձր աշխատավարձի տարբերություն հայտնաբերվել է նաև Սաուդյան Արաբիայում (28.2%), Թուրքիայում (27.1%), Մեծ Բրիտանիայում (26.8%), Արգենտինայում (26.33%), Ճապոնիայում (26.27%), Իտալիայում (24.8%), Ֆրանսիայում (23.7%) և Մեքսիկայում (21.6%)։
Հաջորդում էին Բրազիլիան, որտեղ տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև եղած տարբերությունը կազմել է 18.1%, ԱՄՆ-ն՝ 17.3%, Ինդոնեզիան՝ 16.6% (2023 թվականի տվյալների հիման վրա) և Գերմանիան՝ 15.6%։
G20 երկրների շարքում ամենափոքր տարբերությունը գրանցվել է Ավստրալիայում (10.7%), Կանադայում (12.6%) և Չինաստանում (13%)։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան