Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը համաձայնեցվել է ԱՄՆ հետ․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը շուտով նախատեսվում է ընդունել, համաձայնեցվել է Միացյալ Նահանգների հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին TF1-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։«Այս նոր, լայնածավալ պատժամիջոցների փաթեթը համաձայնեցվել է Միացյալ Նահանգների հետ՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր առաջին անգամ», – ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ նոր փաթեթը կընդունվի մոտ ժամանակներս։
Սեպտեմբերի 19-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Եվրահանձնաժողովի առաջարկները հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ:
Դրանք ներառում են նաև 2027 թվականի հունվարից ԵՄ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելք, ինչպես նաև միջոցառումներ կրիպտոարժույթների և բանկերի դեմ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան