Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Մամուլի տեսություն

ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 20-ին կայացած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների արդյունքները հրապարակվեցին միայն երեկ առավոտյան, եւ այն էլ՝ առանց որեւէ բացատրության։ Սա այն դեպքում, երբ անգամ ամենաբարդ ընտրատեղամասերում մի քանի հազար քվեաթերթիկի ձեռքով հաշվարկը ընդամենը ժամեր է տեւում, բայց ոչ՝ օրեր։

Ինչպես ընթացավ ընտրությունը
Քվեարկությունը մեկնարկել էր սեպտեմբերի 20-ի կեսօրից՝ առցանց եւ ուղիղ եթերում։ 42 թեկնածուից պետք է ընտրվեին 20-ը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է 917 պատվիրակ։ Սակայն էլեկտրոնային հաշվարկի ընթացքում պարզվել էր, որ քվեաթերթիկների թիվը գերազանցում է քվեարկողների թվին: Երբ այս լուրերը մեզ հասան, ArmLur.am-ը անհամապատասխանության մասին հրապարակավ հարցեր ուղղեց ՔՊ ղեկավարությանը.

«Փաստացի քանի՞ պատվիրակ է մասնակցել, եւ քանի՞ քվեաթերթիկ է հայտնաբերվել։
Ի՞նչ է լինելու ընտրությունների արդյունքը, եթե քվեաթերթիկների թիվը գերազանցել է պատվիրակների թվին։ Կչեղարկվե՞ն արդյոք արդյունքները կամ կհայտարարվի՞ վերահաշվարկ։
Նիկոլ Փաշինյանի զայրացած վերադարձե՞լ է եւ հրավիրել արտակարգ խորհրդակցություն՝ պահանջելով վերացնել թվային անհամապատասխանությունները եւ ներկայացնել վերջնական հաշվարկը։ Այժմ թիմակիցները փորձում են ավելացած քվեաթերթիկները մատուցել իբրեւ տեխնիկական խնդիր։
Ինչո՞ւ են ուշանում արդյունքները»։

Այս հարցադրումներից հետո ՔՊ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սկսվել է քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ՝ «անճշտություններից խուսափելու համար»։ Այսինքն՝ ուղիղ եթերում ընթացող հաշվարկն ու ներկայացված թվերը վստահելի չեն եղել անգամ թիմի համար. եթե ամեն ինչ թափանցիկ ու հստակ էր ընթացել, նման քայլի կարիք պարզապես չէր առաջանա։
Ձեռքով հաշվարկը շարունակվեց ավելի քան 24 ժամ, բայց պատասխանները դարձյալ չկային։ ArmLur.am-ի հարցերին արդեն երեք օր է արձագանք չկա. մեզ միայն հայտնի է քվեարկության մասնակիցների թիվը, իսկ մնացյալ հարցերը դեռեւս անպատասխան են։

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում
ՔՊ-ն փորձում է համոզել, թե ամեն ինչ ուղիղ եթերում է եղել, եւ կասկածի տեղ չկա։ Բայց փաստն այն է, որ վարչության ընտրությունների արդյունքները հրապարակվեցին խայտառակ ուշացումով եւ առանց բացատրությունների։
Եվ սա այն կուսակցությունն է, որն օրուգիշեր խոսում է թափանցիկությունից ու ժողովրդավարությունից, իսկ իրականում անգամ կուսակցության ներսում չի կարողանում հաշվել քվեաթերթիկները եւ ապահովել քվեարկություն՝ առանց ներթիմային դժգոհությունների եւ կասկածների»։