Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Ունեմ մեծ կասկած, որ շրջանառության մեջ դրվել է միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող զոհերի թիվը

Մեծագույն ամոթ ու չմոռացվող խարան է, որ ՀՀ իշխանությունները 2020 թ. պատերազմից 5 տարի անց էլ չեն ներկայացրել ու հանրայնացրել այդ պատերազմի և հետագա ողբերգությունների ժամանակ մեր ունեցած զոհերի անվանական ցանկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայկական կողմի զոհերի թվաքանակի վերաբերյալ քաղաքական «շահարկումները» (հանրային խոսույթում ու մամուլում պատերազմի ավարտից ի վեր 5000 թիվն է շրջանառվում, իսկ իշխանությունները պնդում են դրա ուռճացված լինելը), հետևանք է երկու պարզ հանգամանքի. նախ կառավարությունը չի հրապարակել մեր զոհերի անվանական ցանկը, ու երկրորդ, որ ոչ միայն այս, այլ որևէ թեմայով Նիկոլի ու նրա կառավարության խոսքերի վերաբերյալ առաջին միտքը, որ հանրության գլխում առաջանում է՝ կասկածն ու թերահավատությունն է: Տարիներ առաջ մի տաքսու վարորդ իդեալական ձևակերպեց. Նիկոլը, որ քեզ բարի լույս ասի, առաջինը պիտի ստուգես, հո արդեն իրիկուն չի՞:

Գալով բուն հարցին՝ մեծագույն խնդրանք ունեմ մեր լրագրողներին, օգնելու վերջնական պարզություն մտցնել այս հարցում:

2021 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ իշխանությունները իրենք հայտարարել են, որ 2020 թ. պատերազմում ՀՀ քաղաքացիություն ունեցող զոհերի քանակը եղել է 3781, իսկ 283-ը համարվել են անհետ կորած (կից՝ սքրինշոթ-1): Միևնույն ժամանակ, այն ժամանակվա արցախյան իշխանությունները հայտարարել են, որ 2020 թ. պատերազմում զոհվել է ԼՂՀ քաղաքացիություն ունեցող 822 քաղաքացի, իսկ 65-ը համարվել են անհետ կորած (կից սքրինշոթ -2):

Հաշվի առնելով, թե, ցավոք, ինչիպիսին էր անհետ կորածների ճակատագիրը, ստացվում է, որ միայն 2020 թ. պատերազմի ժամանակ հայկական կողմի մարդկային կորուստների ընդհանուր քանակը կազմել է առնվազն 4951:

Թեև չեմ պնդում, բայց ունեմ մեծագույն կասկած, որ Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմի ավարտից հետո իր «+-50» անբարոյական տրամաբանության մեջ միտումնավոր շրջանառության մեջ դրվել է միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող զոհերի թվաքանակը, ու հենց այստեղ է ընկած խաբեության ու մանիպուլյացիայի արմատը:

Մինչդեռ, ՀՀ և ԼՂՀ քաղաքացիություն ունեցող զոհերի հանրագումարը ճիշտ այն է, ինչ տարածված է մեր հանրային խոսույթում:

Չհաշված, իհարկե 2022 թ. ադրբեջանական ներխուժման ժամանակ մեր ունեցած 224 զոհերը, և ապա 2023 թ. սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Արցախում մեր զոհերի քանակը՝ 223, ինչը Նիկոլ Փաշինյանի բերած պատերազմներում մեր ունեցած զոհերի թիվը դարձնում է 5000-ից էլ ավելի՝ 5074:

Մեր լրագրողներին խնդրում եմ օգնել՝ ճշտելով ու ստուգելով, թե արդյո՞ք Նիկոլի ու կառավարության կողմից ներկայացված 2020 թ. պատերազմի զոհերի վիճակագրության մեջ հաշվարկվել են նաև ԼՂՀ քաղաքացիություն ունեցող զոհերը, թե անգամ զոհերի հարցում է խտրականություն դրել: Նաև 2022 թ. ադրբեջանական ներխուժման և 2023 թ. պատերազմի ժամանակ մեր ունեցած զոհերը ներառվա՞ծ են իր ու իր կառավարության կողմից հաճախ բերվող այդ «վիճակագրության» մեջ:

Խաղաղ պայմաններում ու անփույթ կառավարման արդյունքում մեր ունեցած տասնյակ ցավալի զոհերի մասին ուղղակի լռենք»,-գրել է Ֆարմանյանը։