Ucom-ն ստացել է Համապատասխանության կառավարման (Compliance) համակարգի ISO 37301:2021 ստանդարտի միջազգային հավաստագիր
Ucom-ը տեղեկացնում է ISO 37301:2021 ստանդարտի միջազգային հավաստագիր ստանալու մասին։ Այս կարևոր ձեռքբերումը վկայում է ընկերության հետևողական քայլերի մասին՝ ուղղված օրինականության, էթիկայի և թափանցիկության սկզբունքներին համապատասխան գործելակերպի հաստատմանը։
ISO 37301:2021-ը միջազգային ստանդարտի առկայությունը հավաստում է, որ Ucom-ը համապատասխանում է ստանդարտով սահմանված Համապատասխանության կառավարման (Compliance) համակարգի պահանջներին, ինչը երաշխավորում է Ucom-ում իրավական և նորմատիվային խախտումների կանխման, ֆինանսական, հեղինակության և գործառնական ռիսկերի նվազեցման պատշաճ գործիքակազմի ներդրված լինելը, ինչպես նաև հանդիսանում է Ucom-ի թափանցիկ ու պատասխանատու գործունեության մշակույթի ձևավորման ապացույց։
«Ucom-ում մենք կարևորում ենք ոչ միայն նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, այլև բարեվարքության և թափանցիկության բարձր չափանիշներին հավատարիմ մնալը։ ISO 37301:2021 հավաստագիրը հաստատում է մեր հանձնառությունը` մեր անձնակազմի և հաճախորդների համար ապահովելու միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան միջավայր», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ի համար այս հավաստագիրը ևս մեկ քայլ է դեպի միջազգային լավագույն փորձի ներդրում, որի նպատակն է նաև ամրապնդել բաժանորդների և գործընկերների վստահությունը: Հավաստագիրը տրամադրվել է Quay Audit UK Ltd բրիտանական ընկերության կողմից, որը ստանդարտների և հավաստագրման ոլորտում աշխատում է 1995 թվականից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...