Converse Mobile. Ձեր բանկինգը՝ Ձեր կանոններով ու նոր հնարավորություններով
Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածը կրկին համալրվել է նոր հնարավորություններով: Ինչպես և խոստացել էինք, մենք կյանքի ենք կոչել Բանկի հաճախորդների որոշ ցանկություններ ու մասնագետների առաջարկները՝ Converse Mobile-ը դարձնելով ավելի հարմարավետ ու ֆունկցիոնալ:
Ի՞նչ նորություններ ենք առաջարկում մեր հաճախորդներին.
Ամենակարևորը. C360 Overdraft Converse Mobile հավելվածում
Թարմացումից հետո հնարավոր է C360 Neo և ավելի բարձր փաթեթների հիմնական քարտին ստանալ օվերդրաֆտ (վարկային սահմանաչափ) ընթացիկ ծախսերը հոգալու համար: Ողջ գործընթացը կկատարվի թվային տիրույթում՝ հաշված րոպեների ընթացքում:
Վճարային և փոխանցումների նոր հնարավորություններ
Ավելացվել են վճարումների և փոխանցման նոր գործիքներ.
- Այսուհետ Converse Mobile hավելվածով կկարողանաք վճարումներ կատարել անմիջապես Ձեր բանկային հաշվից մեր գործընկեր Իդրամ ընկերության QR-ների միջոցով: QR վճարումների գործիքակազմն աստիճանաբար կհարստացվի:
- Converse Mobile-ում կգործարկվի UBPay-ով արագ դրամական փոխանցումների ուղարկման և ստացման առաջին՝ ամբողջությամբ թվային գործիքը:
- Հաճախորդները կկարողանան կառավարել հավելվածի «Վճարումներ և փոխանցումներ» բաժինը:
Քարտային բաժանորդագրությունները կառավարելու Visa Stop ծառայությունը վերադառնում է
Visa քարտերի կարգավորումներում կրկին ավելացվել է քարտի բաժանորդագրությունները և կցագրումները տեսնելու և կառավարելու հնարավորությունը նոր և թարմացված տարբերակով։
C360 Matrix փաթեթ. մի շարք բանկային ծառայություններ՝ 0 ՀՀ դրամ սպասարկման վճարով
Այսուհետ Converse Mobile-ի նոր օգտատերերն իրենց ֆինանսական փորձառությունը սկսելու են C360 Matrix փաթեթով՝ միաժամանակ հնարավորություն ունենալով բարձրացնել փաթեթի դասը և օգտվել ավելի ընդգրկուն ֆինանսական գործիքակազմից:
Matrix-ը համապարփակ՝ 360 աստիճան բանկինգին ծանոթանալու և ֆինանսական փորձառություն կերտելու հիանալի հնարավորություն է:
Հաշվի առնելով այս և մի շարք այլ նորություններից յուրաքանչյուրի կարևորությունը՝ առաջիկա հրապարակումներում դրանց մասին կխոսենք ավելի մանրամասն:
Հարցերի դեպքում՝ 010 511 211, conversebank.am
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...