Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ․ ընկերությունների արշավը Կապանում
Ֆինանսական գրագիտության արշավի շրջանակում IDBank-ի և Իդրամի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կայացել է Կապանում՝ «Մունք» տեխնոդպրոցի աշակերտների հետ։ Հանդիպման ընթացքում IDBank-ի և Իդրամի հաղորդակցության ու սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը խոսել է թեմայի կարևորության, ժամանակակից կյանքում ֆինանսապես գրագետ լինելու անհրաժեշտության մասին ու ներկայացրել է ամենակարևոր հասկացություններն ու հիմնարար գիտելիքները՝ ի՞նչ է բյուջեն, ինչպե՞ս այն կազմել, ինչո՞ւ է կարևոր խնայել, ինչպե՞ս տարբերել սպառողական ցանկությունն իրական անհրաժեշտությունից, ի՞նչ դեր ունեն բանկերը ու ինչո՞ւ է կարևոր ֆինանսական գրագիտությունը կյանքում։
Հիշեցնենք, որ թե՛ IDBank-ի և թե՛ Իդրամի համար Ֆինանսական գրագիտությունը հանդիսանում է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնահերթություններից և գրեթե երկու տարի ընթացող այս արշավին ամբողջ Հայաստանից արդեն իսկ շուրջ 1000 դպրոցական ու ուսանող է մասնակցել։
Ի դեպ, Արցախից տեղահանված ու Հայաստանում իր գործունեությունը շարունակող «Մունք» տեխնոդպրոցը արդեն երկրորդ անգամ է «Մի դրամի ուժը» ծրագրի շահառու ճանաչվել․ այս անգամ կարևոր լուրը հայտարարվեց հենց բեմի վրա՝ «Մի դրամի ուժի» հնգամյակին նվիրված միջոցառման ընթացքում։
Ահա այսպես, փոքրիկ քայլերով մեծ արդյունքների բերող «Մի դրամի ուժի» բարի գործերն օր-օրի շատանում ու էլ ավելի ընդգրկուն են դառնում։ Իսկ այդ գործերին միանալու համար ընդամենը պետք է բոլոր վճարումները կատարել Idram&IDBank հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն մեր երկրի համար կարևոր ու նորարար ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...