Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի

Ո՞ր քարտեզով է սահմանազատում լինելու. ԱԳՆ-ն մանրամասնում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի նախագահը մի կողմից ստորագրում է Խաղաղության հռչակագիր, մյուս կողմից չի հրաժարվում իր ամբողջատիրական նկրտումներից՝ շարունակելով առաջ տանել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» թեզը, որը ներառում է ՀՀ ինքնիշխան տարածքի մեծ մասը:

Քանի որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին վերջին հայտարարություններում հիշատակվող աղբյուրներում, մասնավորապես՝ 2022 թ. հոկտեմբերին Պրահայում ընդունված հռչակագրում, որում հղում է արվում 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, բացակայում է որեւէ հղում կոնկրետ քարտեզների, «Ժողովուրդ» օրաթերթը հստակ տեղեկանալու համար մի քանի հարց է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Մասնավորապես հետաքրքրվել ենք.

1. Կոնկրետ ո՞ր քարտեզ(ներ)ի հիման վրա են Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, եթե հիշատակվող Պրահայի եւ Ալմա-Աթայի հռչակագրերում բացակայում է որեւէ հստակ հղում կոնկրետ քարտեզներին։

2. Արդյո՞ք գոյություն ունի որեւէ համաձայնեցված կամ իրավական ուժ ունեցող քարտեզ, որը կողմերի միջեւ ամրագրված է որպես տարածքային ամբողջականության ճանաչման հիմք։

3. Իլհամ Ալիեւի կողմից պարբերաբար հնչում են թեզեր «Արեւմտյան Ադրբեջանի» վերաբերյալ, որը, ըստ նրա, գտնվում է ներկայիս ՀՀ ինքնիշխան տարածքում:

ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար Հակոբ Սարգսյանի անունից ստացել ենք հետեւյալ պատասխանները. «Կարող ենք ընդգծել, որ 2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի համաձայն, սահմանազատման գործընթացում կողմերը կհիմնվեն Ալմա-Աթայի հռչակագրի վրա, եթե հետագայում ՀՀ-ի եւ ԱՀ-ի միջեւ Խաղաղության համաձայնագրով այլ կարգավորումներ նախատեսված չեն: Ինչպես երեւում է օգոստոսի 8-ին նախաստորագրված եւ օգոստոսի 10-ին հրապարակված համաձանագրի տեսքից, դրանով այլ բան նախատեսված չէ: Ամբողջական համաձայնագիրը՝ այստեղ։

Ավելին՝ համաձայնագրում հաստատելով, որ նախկինում ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջեւ սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները եւ որպես այդպիսին ճանաչվել միջազգայն հանրության կողմից՝ կողմերը ճանաչում են եւ կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքական անկախությունը»:

ՀՀ ԱԳՆ-ից հիշեցնում են. «Կանոնագրում ամրագրված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով առաջնորդվելու հիմնարար սկզբունքը կանխորոշում է վերաբերելի փաստաթղթերի շրջանակը, քանի որ այդ փաստաթղթերը պետք է լինեն Խորհրդայի միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող եւ իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթեր եւ քարտեզներ, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ առկա վարչական սահմանը: Ինչ վերաբերում է ձեր կողմից հիշատակված այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթին, այդ մասով ՀՀ դիրքորոշումը արտահայտվել է մի շարք հանրային անդրադարձներում»։