Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան

10 հայցերով 34.130.000 դրամ են իշխանությունները պահանջում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խոսքի ազատության մասին ամեն բարձրագոչ հայտարարությունները հաճախ խեղդվում են հենց դատարաններում։ «Ժողովուրդ» օրաթերթը վերջին տարիներին դարձել է իշխանության ու ազդեցիկ շրջանակների հիմնական թիրախը․ հայցերի եւ միլիոնավոր դրամների պահանջների միջոցով փորձում են ճնշել թերթի անկաշկանդ գործունեությունը։

Ստորեւ տեղեկացնում ենք ովքեր են հայցեր ներկայացրել «Ժողովուրդ»-ի դեմ եւ ինչի համար։

1․ Ալեն Սիմոնյանը եւ ընտանիքը

• Հայցի պատճառ․ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սիմոնյանը դաժան քննադատության է ենթարկել ՌԴ-ին այն օրերին, երբ պատրաստվում էր Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցին։ Այդ հրապարակումը, ըստ Սիմոնյանի, անցանկալի էր։
• Երկրորդ հայցը կապված է նրա եղբոր հետ, ով նախկինում ղեկավարել է «Եվրոասֆալտ» ընկերությունը, որը հիմա սնանկացման ճանապարհին է։
• Պահանջվող փոխհատուցում․ երկու հայցերը միասին՝ 2 400 000 ՀՀ դրամ:

2․ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

• Հայցի պատճառ․ թերթը ներկայացրել էր ՔՊ-ի ներսում Ավինյանի եւ պատգամավոր Արփի Դավոյանի բախումները, որտեղ թիմակիցները նրան մեղադրել էին կոռուպցիոն գործարքների համար։
• Պահանջը՝ 6 մլն ՀՀ դրամ:

3․ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյան

• Հայցի պատճառ․ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր Անդրանիկ Քոչարյանի մեղադրանքները Փամբուխչյանի հասցեին՝ ասված ՔՊ-ի փակ նիստի ժամանակ։
• Պահանջը՝ 3 մլն ՀՀ դրամ:

4․ Պատգամավոր Հայկ Սարգսյան եւ եղբայր Նաիրի Սարգսյան

• Հայցի պատճառ․ Հայկ Սարգսյանը հերքում է, թե փայտանյութի բիզնես հետաքրքրություն ունի։
• Նաիրի Սարգսյանը հերքում է, թե կառավարական հարցեր է լուծել «GTB» ընկերության համար այն դեպքում, երբ ընկերության տնօրենն է նման հայտարարություն արել։
• Պահանջը՝ 3 մլն դրամ:

5․ Դատավոր Ռուբիկ Մխիթարյան

• Հայցի պատճառ․ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ նրան դատական համակարգում հիշատակում են որպես «Հուդա»։ Դատավորը վիրավորվել է այս հիշատակումից՝ չնայած այն հրապարակված էր այլ հեղինակային աղբյուրում։
• Պահանջը՝ 3 մլն ՀՀ դրամ:

6․ Դավիթ Երեմյան («Երեմյաններ» ընկերություն)

• Հայցի պատճառ․ թերթը գնահատողական դատողություն էր արել, թե ինչ հանգամանքներում է կարճվել իրեն պատկանող ռեստորանում գրանցված ծեծկռտուքի գործը։
Հրապարակման առիթ․ Դավիթ Երեմյանի ներկայությունը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, որի ինստիտուցիոնալ որոշմամբ են կարճվում գործերը։
• Պահանջը՝ 6 մլն ՀՀ դրամ:

7․ «Լույսեր» բնակելի համալիր

• Հայցի պատճառ․ 2019-ին «Ժողովուրդ»-ը հրապարակել էր բնակիչների բողոքը՝ տարածքում օձերի եւ կարիճների առկայության մասին:
• Օրաթերթը գործը հաղթել էր, բայց այն նորից բեկանվել է եւ ուղարկվել նոր քննության։
• Պահանջը՝ 1 մլն ՀՀ դրամ:

8․ Մհեր Դերձյան («Մի կտուրի տակ» նախաձեռնություն)

• Հայցի պատճառ․ թերթը գրել էր, որ Դերձյանը Արմավիրում քաղաքացիներից փողեր էր հավաքում տների հերթագրման համար, սակայն հողահատկացում, տարածք եւ շինարարություն գոյություն չունեին եւ չունեն մինչ օրս:
• Խաբված քաղաքացիների պատմությունը դեռ դատարաններում է։
• Պահանջը՝ 3.570.000 ՀՀ դրամ:

9. Նարեկ Վանեսյան. առողջապահության եւ սոցապնախարարի մտերիմը

• Նա պահանջում է հերքում իր մասին արված հիշատակումների համար, մինչդեռ բոլոր հիշատակումներն արված են մեջբերումներով՝ օգտվելով արդեն իսկ նախկինում արված հրապարակումներից, որոնք չեն հերքվել կամ գնահատողական դատողություններ են: Նա էլ 2 հայց է ներկայացրել:

• Պահանջը՝ 6 160 000 ՀՀ դրամ:

Խոսքի ազատության վտանգները

Այսօր միայն «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված հայցերի գումարը կազմում է 34.130.000 ՀՀ դրամ։ Դա ոչ միայն ֆինանսական սպառնալիք է լրատվամիջոցի գոյության համար, այլեւ ուղիղ հարված՝ մամուլի անկաշկանդ գործունեությանը։

Միլիոնների բռնագանձման սպառնալիքով փորձում են լռեցնել թերթը, բայց

• «Ժողովուրդ»-ը չի նահանջում,
• չի ընկրկում,
• չի հուսահատվում։

Արդեն 15 տարի շարունակ թերթը մնում է նույն պայքարի մեջ՝ հասարակությանը ներկայացնելով ոչ թե պաշտոնական ճոխ խոսքեր, այլ իրականությունն իր ամենաանսպասելի դրսեւորումներով»։