Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանում անցկացվող «Ժողովրդավարության ֆորումի» շքեղ դահլիճում երեկ հնչեց մի արտահայտություն, որը կոնկրետ քաղաքական հրահանգ կարելի է որակել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբրեւ թե համեմատություն անցկացնելով Վանաձորի դեպքերի հետ, որտեղ ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր, իսկ քրեական անցյալ ունեցող Արկադի Փելեշյանը (Ակա), չլինելով ընտրված, կառավարում է Վանաձորը, ասաց. «Դուք անընդհատ ասում եք` Վանաձոր, Վանաձոր, բա Գյումրիի դեպքերը ինչո՞ւ չեք նկատում։ Իրավապահները արձանագրեցին, որ բաժանվել է ընտրակաշառք, մի քանի ձայնի կամ մի 100 ձայնի տարբերությամբ քաղաքապետը դարձավ քաղաքապետ, բայց ոչ մեկը ցույցեր չարեց, թե ոնց կարող է՝ ընդդիմությունը կաշառք բաժանի, քաղաքապետ ունենա։ Անընդհատ ասում եք՝ Վանաձոր, Վանաձոր։ Ընդդիմությունը 20-30-50 մլն դրամ կաշառք ա բաժանել՝ ոչինչ, մի 500 հազար ա տվել՝ ոչինչ։ Էդպես չի լինում», – հայտարարեց Փաշինյանը։
Այս խոսքերով Փաշինյանը փաստացի ճանապարհային քարտեզ հանձնեց իրավապահներին՝ Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին գահընկեց անելու ուղղությամբ։Նա ուղերձ տվեց. Գյումրին չի կարող ունենալ ընդդիմադիր քաղաքապետ։ Մնում է սպասել, թե ինչպես են իրավապահները կյանքի կոչելու այս «ժողովրդավարական» ճանապարհային քարտեզը»




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»