Միջազգային դատարանի որոշման անտեսումը՝ պետական հանցագործություն
Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը չկատարելը ոչ միայն իրավական խախտում է, այլ նաև սպառնալիք՝ պետական պաշտոնյաների համար։ Հայաստանի կառավարությունը շարունակում է անտեսել միջազգային պարտավորությունները, ինչի հետևանքով արդեն իսկ կարող են առաջանալ քրեական գործեր՝ առնչվող պաշտոնատար անձանց նկատմամբ։ Միջազգային իրավական փաստաթղթերը և վարչապետի գրասենյակի եզրակացությունները հստակ ցույց են տալիս, որ իբր ՀԾԿՀ-ի կողմից, իրականում Փաշինյանի բիրտ միջամտությամբ իրականացվող ժամանակավոր կառավարումը անօրինական է, սակայն դա չի խանգարում իշխանություններին պահպանել այն, ի հեճուկս օրենքի և ողջամտության։
Ավելին, այս անօրինական կառավարման շրջանակում հանրությանը մատուցվում են բացահայտ ապատեղեկատվություններ։ Ներկայիս ղեկավարությունը հայտարարում է միլիարդների խնայողությունների մասին, մինչդեռ իրականում խոսքը գնում է կապալառուներին չվճարելու մասին։ Սխալ ներկայացված թվերը միայն ծածկում են իրականությունը, որտեղ պետական կառույցները չեն կատարում իրենց պարտավորությունները, իսկ հետևանքները դրվում են հասարակության և տնտեսության ուսերին։
Այս ֆոնին աչքի է ընկնում Սամվել Կարապետյանի քայլը․ նա ամեն ամիս սեփական միջոցներից հատկացնում է շուրջ 150 միլիոն դրամ՝ ապահովելու համար աշխատակիցների աշխատավարձերը։ Սա հստակ հակադրություն է իշխանությունների վարքագծին՝ ցույց տալով, որ երբ պետական կառույցները խախտում են օրենքը և հրաժարվում իրական պատասխանատվությունից, գործարարներն են ստիպված իրենց միջոցներով պահպանել աշխատատեղերն ու սոցիալական կայունությունը։
Ստեղծված իրավիճակը ոչ միայն պետական կառավարման ճգնաժամի վկայություն է, այլև խորը հարված Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Երբ միջազգային դատարանի վճիռները դառնում են անտեսված թղթի կտոր, երկիրը կորցնում է վստահություն ոչ միայն ներդրողների, այլև գործընկեր պետությունների աչքում։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն