Խստորեն դատապարտում եմ այս նենգ սպանությունը և պահանջում եմ իրավապահ մարմիններից բացահայտել նրա բոլոր կատարողներին և պատվիրատուներին․ Չալաբյան
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Առավոտը բացվեց ծանր գույժով՝ իր տան դիմաց կրակահերթից սպանվել է Փարաքարի համայնքապետ, մեր լավ գործընկեր, հարգված ու սիրված մարդ և հանրային գործիչ Վոլոդյա Գրիգորյանը, տեղում սպանվել է նաև նրա ընկերներից մեկը:
Թեև հանցագործների մասին որևէ տեղեկություն դեռևս չկա, որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վոլոդյայի հանրային գործունեության հետ: Խստորեն դատապարտում եմ այս նենգ սպանությունը և պահանջում եմ իրավապահ մարմիններից բացահայտել նրա բոլոր կատարողներին և պատվիրատուներին:
Մինչ այդ, խորապես ցավակցում եմ Վոլոդյայի ընտանիքին և ընկերներին, այս ծանր և անժամանակ կորստի համար: Աստված թող լուսավորի Վոլոդյայի երկնային ճանապարհը, իսկ մարդիկ վառ պահեն նրա հիշատակը:




















Հուսով եմ` տիկինը կհերքի Քաջարանի կոմբինատի բեռնափոխադրման մոնոպոլիստը լինելու ասեկոսեն․ Դանիելյան
Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները գալու են ու «խաղաղ» տեղավորվեն ՀՀ-ում. ադրբեջանագետ
Մահացել է անվանի բժիշկ Արտավազդ Սահակյանը
Ուզել են Արշակ Սրբազանի գրպանը բան գցեն, հիշել են՝ սքեմը գրպան չունի. Հայկ Մամիջանյան
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Իշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում. «Ժողովուրդ»
Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ»
Արշակ սրբազանին վերաբերող ճեպազրույցում անզգույշ մի արտահայտություն եմ արել․ փաստաբան
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. կա վիրավոր. 6 մասնակիցների ինքնությունը պարզվել է
Ուրիշ ո՞ւմ հետ պետք է մենամարտեմ հիմա, եթե ոչ նրա. Ծառուկյանը նոր մրցակից է ընտրել