Ինեսսա Հայրապետյանը RiskX 2025 by Mastercard-ի շրջանակում ներկայացրել է Կոնվերս Բանկի փորձառությունը
Սեպտեմբերի 8-11-ը RiskX 2025 by Mastercard-ը համախմբել էր ավելի քան 600 մասնագետի 50-ից ավելի երկրներից՝ քննարկելու համար միջազգային փոխանցումների ու վճարումների անվտանգությանը, ռիսկերի զսպմանը վերաբերող հարցեր:
Քարտային գործարքների անվտանգությունն՝ առաջնահերթություն
RiskX 2025 by Mastercard-ի առանցքում միջազգային քարտային գործարքների անվտանգությունն էր, արհեստական բանականության կիրառման հնարավորությունները կիբերհանցագործությունների կանխարգելման, ռիսկերի զսպման համար, ինչպես նաև նոր ծրագրային լուծումների ինտեգրման հնարավոր ազդեցությունը միջազգային անկանխիկ գործարքների անվտանգության մակարդակի բարձրացման վրա:
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից այդ նպատակով մշակված և շատ բանկերում ներդրված ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրն արդեն երկար ժամանակ կիրառվում է նաև Կոնվերս Բանկում:
Կոնվերս Բանկի հաջողված փորձառությունը
Mastercard-ով միջազգային անկանխիկ գործարքների վերահսկմանը միտված ծրագրի հիմքում, առաջին հերթին, անվտանգությունն է ու արագությունը, ինչը վերջնարդյունքում հանգեցնում է բանկային գործարքների նկատմամբ վստահության բարձրացման:
Mastercard-ի թվային լուծումը հիանալի և ճկուն գործիք է, որի ներդրումից շահում է թե ֆինանսական կազմակերպությունը, թե հաճախորդը:
Կոնվերս Բանկի Քարտերի վարչության պետ Ինեսսա Հայրապետյանը նշում է, որ խոսքը նախևառաջ բանկերի արտարժութային՝ փոխարժեքով պայմանավորված ռիսկերի զսպման մասին է, ինչը թույլ է տալիս խուսափել ֆինանսական կորուստներից:
Ծրագրի ազդեցությունը կամ արդյունավետությունը հաճախորդների համար տեսանելի չէ, սակայն անհերքելի է. սա գործիք է, որը թույլ է տալիս արագ արձագանքել միջազգային անկանխիկ գործարքների, գնումների ժամանակ զեղծարարություններից տուժածների բողոքներին և քայլեր ձեռնարկել միջոցները հետ վերադարձնելու ուղղությամբ՝ առանց հավելյալ ծախսերի:
Mastercard-ի հետ համագործակցության մասին
Կոնվերս Բանկը Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի անդամ է դարձել 2009թ-ին: Արդյունավետ համագործակցության շնորհիվ համակարգի կողմից արժանացել է մրցանակների նորարարությունների ներդրման, անկանխիկ գործարքների խթանման ուղղությամբ ջանքերի, ինչպես նաև մարքեթինգի ոլորտում հաջողությունների համար:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...