Էրդողանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են հատկապես Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումները, ինչպես նաև տարածաշրջանայաին և գլոբալ հարցեր։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Էրդողանը նշել է, որ Իսրայելի ագրեսիան թիրախավորում է ոչ միայն պաղեստինցիներին, այլ նաև տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղությունը։ Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ միջազգային հանրությունը պետք է մեծացնի Իսրայելի վրա ճնշումը՝ Գազա հումանիտար օգնության անխափան հասանելիության համար։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան ավելացրել է ջանքերը այդ հակամարտության դադարեցման համար ու կարևորել է անհապաղ հրադադարի և տևական խաղաղության հասնելու ջանքերի ակտիվացումը։
Հանդիպմանը ներկա են գտնվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Քուրումը, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան