Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Ֆասթ Բանկը, ի դեմս Վահե Բադալյանի, 50մլն դրամի աջակցություն է ցուցաբերել Մատենադարանին

Ֆասթ Բանկը, ի դեմս Բանկի խորհրդի նախագահ, բարերար Վահե Բադալյանի, 50մլն դրամի աջակցություն է ցուցաբերել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին՝ Մատենադարանին, լայնածավալ բարեգործական ծրագրի իրագործման համար։

Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանն ասել է․ «Մատենադարանը մեզ համար պարզապես շենք չի, այն մեր ազգային հիշողության տաճարն է: Այստեղ պահվում են ձեռագրեր, բայց նրանց էջերին պահված է ավելին՝ մեր ժողովրդի ճակատագիրը, մեր գիտական, գրական մտածողության զարգացումները, մեր հավատի լույսն ու մեր իղձերի շարունակությունը: Մատենադարանը մեր գենետիկ կոդն է»:  

Բադալյան ընտանիքի աջակցությամբ Մատենադարանի նկուղային հարկում կառուցվում է սրճարանային տարածք և հուշանվերների խանութ։ Նախաձեռնությունն ուղղված է ինչպես այցելուների հարմարավետության ապահովմանը, այնպես էլ Մատենադարանի թանգարանային փորձառության արդիականացմանը։ Մատենադարանի մուտքն ամբողջությամբ կվերանորոգվի՝ պահպանելով պատմամշակութային արժեքները։ Նոր տարածքը կունենա առանձին ելք, կվերանորոգվեն դարպասներն ու մուտքի դռները։ Աշակերտական խմբերի համար կստեղծվի ժամանակակից պայմաններին համապատասխան առանձին մուտք։ 

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանն իր խոսքում նշել է․ «Մատենադարանը բարեգործության խորհրդանիշ է: Մատենադարանի հավաքածուները բարեգործության, մեծանուն նվիրատուների արդյունք են: Մեր համագործակցությունը մասնավորաբար պարոն Բադալյանի հետ, Բադալյան ընտանիքի հետ, Ֆասթ Բանկի հետ մի նոր մշակույթ է, համագործակցության հաստատում, մեկենասության մի նոր որակ, որը ոչ միայն վերաբերում է Մատենադարանին, ոչ միայն վերաբերում է Բադալյան ընտանիքին, այլ վերաբերում է լայն իմաստով մեր ազգային և հանրային կյանքին»: 

Հավելենք նաև, որ որպես երախտագիտության նշան՝ Մատենադարանում բացվել է պատվո կամար, որի վրա ոսկե տառերով գրված են բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների անունները։ Այս խորհրդանշական քայլը ևս մեկ անգամ ընդգծում է Բադալյան ընտանիքի նշանակալի ներդրումը՝ Մատենադարանի և հայկական մշակույթի պահպանման ու զարգացման գործում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։