Ավանում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը. կա վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Զ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Համայակ Բ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթբետոնե էլեկտրասյանը:
«Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ նախնական տեղեկություննեի՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, ով ոչ միայն վթարային իրավիճակ է ստեղծել վարորդի համար, այլև դարձել է վթարի պատճառ, սակայն նա չի ընդունում իր մեղավորությունը: Մինչև պարեկների ժամանումը՝ «Mercedes»-ի վարորդի ընկերները ժամանում են դեպքի վայր ու ավտոմեքենայի վրայից հանում են հետևի համարանիշները, պատճառաբանելով, թե ուզում են մեքենան սարքել ու վաճառել, համարները պետք չի երևա, որ մարդիկ չիմանան, որ ավտոմեքենան «խփած է»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...