Գողության դեպք՝ «Հաղթանակ զբոսայգում»․ 27-ամյա ՌԴ քաղաքացուց 1000 եվրո են հափշտակել
Սեպտեմբերի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 27-ամյա Իլյա Մ․-ից ոմն Արթուրը գումար է գողացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողներին Իլյա Մ․-ն հայտնել է, որ Արթուրի հետ գնումներ են կատարել և ուղևորվել «Հաղթանակ զբոսայգի», որտեղ գրկախառնվել են հրաժեշտ տալու համար և նրա հեռանալուց հետո, երբ ինքը հաշվել է իր մոտի գումարը, հասկացել է, որ 1000 եվրո գումար պակասում է։
Իլյա Մ․-ն վազել է Արթուրի հետևից, հասել է նրան և պահանջել իր գումարը։ Վերջինս գրպանից հանել է գումարը, տվել է և հեռացել, սակայն հեռանալուց հետո երբ Իլյա Մ․-ն հաշվել է գումարը և տեսել է, որ 300 եվրո քիչ է վերադարձրել։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ ոմն Արթուրի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...