Զեղծարարները ներխուժել են բժշկական ոլորտ․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ Մի քանի օր է՝ զեղծարարները տարբեր հայտնի բժիշկների անունից, նրանց նկարներով whats-app-ով նամակներ են գրում տվյալ հաստատության աշխատակիցներին, կոլեգաներին, ծանոթ-անծանոթներին, ինչ-որ պատմություններ հորինում ստուգումների մասին, փորձում գումարներ շորթել։ Զեղծարարները ռուսերեն են հաղորդակցվում, տարբեր հեռախոսահամարներ են օգտագործում։
Որոշ դեպքում հեռախոսահամարների իրական տերերն առհասարակ տեղյակ չեն եւ կապ էլ չունեն այս ամենի հետ։ Երեկ այս մասին հրապարակավ ահազանգեց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը՝ հրավիրելով իրավապահների ուշադրությունը, բայց, մեր տեղեկություններով, սա միակ դեպքը չէ, տարբեր հիվանդանոցներում տարբեր բժիշկների անունից եւս նման հաղորդագրություններ են ուղարկում։
Ցավալին այն է, որ շատերը ոստիկանության հետ հույս չեն կապում եւ անիմաստ են համարում անգամ հաղորդում ներկայացնելը, «միեւնույն է՝ ոչինչ չի բացահայտվի» տրամաբանությամբ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան