Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից
Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Միացյալ Թագավորությունից՝ Թեհրանում խորհրդակցությունների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Mehr-ը, այդ քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ եվրոպական երեք երկրները փորձել են կիրառել արագ արձագանքման մեխանիզմը՝ վերականգնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկինում չեղարկված պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Անվտանգության խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախաձեռնությունները անվավեր են և իրավական ուժ չունեն։ Նրա խոսքով՝ այդ քայլերը դիտարկվում են որպես անպատասխանատու և հակասում են 2015 թվականի միջուկային համաձայնագրի տրամաբանությանը։
Ավելի վաղ Անվտանգության խորհրդում կայացած քվեարկությունից հետո Արաղչին ընդգծել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման փորձերը չեն կարող հաջողություն ունենալ, քանի որ դրանք հիմնված չեն իրավական հիմքի վրա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան