Բաքուն Ռուբեն Վարդանյանի մեղքն ապացուցող ոչ մի ապացույց չի ներկայացրել. Free Armenian Prisoners
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ «դատավարության» մեկնարկից ութ ամսից ավելի է անցել, սակայն չի ներկայացվել ոչ մի ապացույց այն մասին, որ նա անձամբ որևէ հանցագործություն է կատարել։ Այս մասին նշվում է Free Armenian Prisoners նախաձեռնության հայտարարության մեջ։
«Ավելին` նշված ժամանակահատվածներում նա չէր էլ կարող կատարել այն ամենը, ինչում նրան մեղադրում են։ Բոլոր այսպես կոչված «վկաները» հայտարարում են, որ երբեք չեն տեսել Վարդանյանին և անձամբ չեն ճանաչել, այլ նրա մասին միայն լսել են ԶԼՄ-ներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախաձեռնությունը հիշեցնում է, որ «դատական գործընթացի» սկզբից` 2025 թվականի հունվարից, դատական 36 նիստ է կայացել։ Գործը քննվում է ռազմական դատարանում՝ առանձին Արցախի մյուս նախկին ղեկավարների գործից։ Թեև ադրբեջանական իշխանությունները խոստացել էին բաց գործընթաց, դրան թույլատրվել է մասնակցել միայն պետական լրատվական գործակալությանը, իսկ անկախ միջազգային դիտորդների բոլոր հարցումները մերժվել կամ անտեսվել են։
Ավելին` փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որը Եվրոպական դատարանում պաշտպանում է հայ ռազմագերիների շահերը, հրապարակել է զեկույց, որում եզրակացվում է, որ Բաքվում անցկացվում է անարդար դատավարություն, որտեղ պաշտպանությունը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ ամբաստանյալի անմեղությունն ապացուցելու ցանկացած իրական հնարավորությունից։
Free Armenian Prisoners-ը հիշեցնում է, որ Վարդանյանը երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ որպես շարունակվող դատական ֆարսի դեմ բողոքի նշան։ Նա նշել է, որ այս «դատը» հարված է մի ամբողջ ժողովրդի, փորձ է մեղադրելու բոլոր նրանց, ովքեր օգնել են Լեռնային Ղարաբաղին և նրա բնակիչներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարեկցանք են դրսևորել։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Արցախ, նոյեմբերի 4-ին նշանակվել Արցախի պետնախարար։ 2023 թվականի փետրվարի 23-ին նա ազատվել է պաշտոնից, սակայն մնացել է Արցախում մինչև 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան։
Սեպտեմբերի 27-ին նա ապօրինաբար ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում՝ Արցախի այլ քաղաքական ու զինվորական գործիչների հետ։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են ներկայացրել` ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումներ ստեղծել և սահմանն ապօրինի հատել։ Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորից 400-ը քննել առանձին վարույթով:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...