ՀԷՑ-ի անօրինական բռնագրավման վտանգավոր նախադեպը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը վաղուց դուրս է եկել սովորական կառավարման հարցերի շրջանակից և դարձել է պետական իրավական մշակույթի լուրջ փորձություն։ Նախկին գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը հրապարակային բանավեճի առաջարկով դիմեց ՀԷՑ-ի ներկայիս ժամանակավոր ղեկավարությանը՝ ընդգծելով, որ հասարակությունը պետք է լսի բոլոր կողմերին բաց և թափանցիկ ձևով։ Այս քայլը ևս մեկ անգամ մատնանշեց այն փաստը, որ ոլորտը պահանջում է հրապարակային պարզաբանումներ և հաշվետվողականություն։
Հիմնական խնդիրը, սակայն, մնում է անփոփոխ՝ ՀԷՑ-ը փաստացի բռնագրավվել է իր օրինական սեփականատիրոջից։ Սա ոչ միայն իրավական, այլև տնտեսական խիստ վտանգավոր նախադեպ է․ որևէ միջազգային ներդրող չի ցանկանա գործ ունենալ ակտիվի հետ, որի սեփականության անխախտելիությունը հարցականի տակ է դրված։ Եթե պետությունը կարող է այսպիսի կերպով զրկել սեփականատիրոջը իր ունեցվածքից, նույնը կարող է կրկնվել ցանկացած այլ ներդրողի հետ։
Կառավարության գործողությունները, թվում է, պայմանավորված են ոչ թե ոլորտի կայունացման և էներգետիկ համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, այլ քաղաքական հաշվարկներով՝ հատկապես նախկին սեփականատեր Սամվել Կարապետյանին «պատժելու» մղումով։ Այս մոտեցումը ոչ միայն վնասում է երկրի ներդրումային միջավայրին, այլև խարխլում է իրավական համակարգի նկատմամբ վստահությունը։
ՀԷՑ-ի պատմությունը պետք է դիտել որպես ազգի տնտեսական և իրավական անվտանգության հարց։ Առանց սեփականության իրավունքների հարգման և օրենքի գերակայության հնարավոր չէ ոչ ներդրումներ ներգրավել, ոչ էլ զարգացնել էներգետիկ ոլորտը։ Հայաստանում բիզնեսի և պետության հարաբերությունները չպետք է առաջնորդվեն անձնական հաշվեհարդարի տրամաբանությամբ․ դրանք պետք է հիմնվեն իրավական կանխատեսելիության և հավասար պայմանների սկզբունքների վրա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...