Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Դավիթ Տոնոյանը գրքում որոշակի մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմի բազմաթիվ դրվագների մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գիրք/հարցազրույցների շարքը աչքի անցկացրեցի, որտեղ 44-օրյա պատերազմի ու պարտության պատճառների մասին մեծ թվով հիմքեր է ներկայացված (դրանցից շատերի մասին տարբեր գործիչներ և փորձագետներ են նաև խոսել):

Գրքում ներկայացված է 2018-20 թթ.-ին զինվորականների դեմ իրականացված իշխանական ճնշումների, այդ ժամանակվա նախարարի՝ բանակցային գործընթացին տեղյակ չլինելու, ռազմական բյուջեում անհրաժեշտ գումարներ չներդնելու, պատերազմի ժամանակ իրեն մեկուսացնելու վերաբերյալ բազաթիվ թեմաներ:

Թեև հարցազրույցների շարքում նկատելի է նաև Տոնոյանի ինքնաարդարացման հանգամանքը, սակայն այնուամենայնիվ կարևոր եմ համարում, որ Տոնոյանը՝ որպես նախկին առանցքային պաշտոնյա, որոշակի մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմին նախորդած և բուն պատերազմի բազմաթիվ դրվագների մասին, որով շատ հստակ է դառնում գործող իշխանության մեղավորությունն ու պատասխասխանատվությունը պարտության և դրան հաջորդած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ:

Հ.Գ. Տոնոյանը հարցազրույցում դժգոհում է, որ ԱԺ տապալված քննիչ հանձնաժողովին, որին ինքը մասնակցել է ընդդիմության ներկայացուցիչները ներկա չեն եղել, ինչից հետո էլ ասում է, որ դրանից հետո ընդդիմության հետ հանդիպելու ցանկություն չունի:

Եթե Տոնոյանը մինչև հիմա չի գիտակցել, որ եթե նման հանդիպման անհրաժեշտություն առաջանա, ապա ընդդիմության առանձին ներկայացուցիչներին հանդիպելը բացառապես իր շահերից է բխում, դա արդեն իր խնդիրն է, բայց ես տեղյակ էլ չեմ, թե ով կամ ովքեր են փորձել նրա հետ հանդիպել, որ նա էլ համաձայնվել կամ չի համաձայնվել: Հուսով եմ, որ ընդդիմության մասով ձևակերպումը չի ասվում, որպեսզի դա ընդամեն իշխանությունը ֆիքսի»: