Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում նոր փուլ է մտնում
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության` «123 համաձայնագրի» բանակցությունների մեկնարկին նվիրված տեսահանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Բանակցությունների մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել նաև ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Գոնզալո Սուարեզը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով և անվտանգ օգտագործումը Հայաստանի առաջնահերթություններից է, և որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ չտարածման միջազգային ռեժիմի սկզբունքներին:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրերի ստորագրման համատեքստում անցում է կատարվում գործնական քայլերի իրականացմանը:
Տեղեկություն. «123 համաձայնագրի» կնքումը կստեղծի իրավական հիմք՝ խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների, տվյալների և գիտելիքի փոխանակման համար` հիմնված չտարածման բարձր չափանիշների վրա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան