Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Մամուլի տեսություն

Երբ սեփական թեզերը քարուքանդ ես անում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբել յանական 80-րդ նստաշրջանում սեպտեմբերի 27ին ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

Հարկավ, Փաշինյանի ելույթը թե՛ տեսանյութի, թե՛ տեքստային տարբերակով հրապարակված է, առանձնապես հետաքրքրասերները կարող են «բացել» և ինքնուրույն, առանց «կողմնակի միջամտությունների» ծանոթանալ և պատկերացում կազմել: Այնուհանդերձ, կարծում ենք, արժե ուշադրություն հրավիրել ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի հնչեցրած մի քանի հատկանշական դրվագների:

Առաջինը. Փաշինյանը ելույթում, որ գրեթե 90 տոկոսով նվիրված էր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «շաքարաքլորային հարաբերություններ» ձևավորելու կամ դրա հիմքերը «գցելու» նրա ու իր ՔՊ-ի «քաղաքականությանն» ու դրա փառաբանությանը, մի քանի անգամ հնչեց հղում Ալմա Աթայի՝ 1991 թվականի հռչակագրին: Մի փաստաթուղթ, որը երևի միմիայն Փաշինյանի համար է անբեկանելի սրբության սրբոց, առավել ևս, որ այդ չարչրկված հռչակագիրը գերազանցապես նախկին ԽՍՀՄ-ի քաղաքակիրթ լուծարման մասին է (ինչի մասին ոչ մեկ անգամ առիթ է եղել մանրամասն խոսելու և ներկայացնելու տարբեր փորձագետների գնահատականներ):

Բայց, կներեք, ի՞նչ կապ ունի այստեղ Ալմա Աթայի հռչակագիրը: Փաշինյանն, ի՞նչ է, ԱՊՀ գագաթաժողովո՞ւմ էր հանդես գալիս, թե՞ ՄԱԿում: Հայաստանը անկախության հռչակումից հետո դիմել ու դարձել է ՄԱԿ-ի լիիրավ անդամ-պետություն: ՄԱԿ-ն, ի՞նչ է, Ալմա Աթայի հռչակագրո՞վ է մեր երկրի տեղն ու տարածքի մասին իմացել: Ո՛չ, իհարկե:

Լավ, էլ ինչերի՞ մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, բացի նրանից, որ Թրամփին, մի քիչ էլ Մակրոնին «արևել յան ձևերով» շողոքորթելու ելևէջներ արտահայտեց իր ելույթում:

Փաշինյանը երկար-բարակ կանգ առավ ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ (որպես վկա) օգոստոսի 8-ին իր ու Ալիևի միջև նախաստորագրված «խաղաղության հռչակագրին»:

Փաշինյանը «փայլատակեց» քաղաքական հայտարարությամբ, ըստ որի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղությունն, այսպիսով, հաստատված է»։ Այնուհետև Փաշինյանն սկսեց իրեն բնորոշ ոճով փիլիսոփայել. «Բայց խաղաղությունն արձակուրդ չէ, այլ աշխատանք, ամենօրյա աշխատանք»։

Եվ ահա, այն բանից հետո, երբ Փաշինյանը միարժեքորեն պնդեց, որ այլևս «խաղաղությունը հաստատված է», սկսեց հետևողականորեն… ոչնչացնել ու հերքել իր իսկ պնդումը՝ ներկայացնելով Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից բացահայտ թշնամական դրսևորումներին վերաբերող գանգատների մի երկար շարան: Իհարկե, Ալիևին արձագանքել ու նրա «պորտը տեղը դնել» պետք է: Ավելին, անհրաժեշտ է: Սակայն այս դեպքում, կներեք, «մատի վրա ֆռռացված», խաբված և հիմա «մեծ ձյաձյաների մոտ» դրա մասին բողոքելու եկած անձնավորության խոսք էր հիշեցնում:

Փաստացի, ոչ այլ ոք, այլ հենց Փաշինյանն է փաստում, որ ոչ մի իրական խաղաղություն չկա (նման պայմաններում այն չի էլ կարող լինել): Փաշինյանն ինքն է հայտարարում, որ Ալիևը գործնականում չունի «խաղաղության հռչակագրի» խոսույթը և այդպես շարունակ:

Հետևապես, էլ ինչի՞ վրա հիմնվելով է հայտարարում, թե «խաղաղությունը հաստատված է»: Քանի՞ գրոշ արժե այդ պնդումը իր իսկ ներկայացրած փաստերի խորապատկերում:

Երկրորդը. հարց է ծագում, թե ինչո՞ւ է Փաշինյանը ՄԱԿ-ի կիսադատարկ դահլիճում «միջազգային հանրությունից» ինչ-որ բաներ ակնկալում՝ Ալիևին «խաղաղության խաչմերուկ» վերադարձնելու վերաբերյալ: Փաշինյանն ինքը հրաժարվել է ՄԱԿ-ի մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, հիմա եկել ՄԱԿ-ի ամբիոնից ումից և ինչ է բողոքում:

ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում է: Այն Վաշինգտոնից շատ հեռու չէ: Էհ, ձեր իսկ գովաբանած Թրամփը, որը որպես վկա ստորագրել է օգոստոսի 8-ի թղթերը, Սպիտակ տանը նստած է, գնացեք, նրան բողոքեք: Թե՞ այդքան շահարկված «վոթսափի համարը» անհասանելի է:

Ու մեկ էլ Փաշինյանը հայտարարում է, թե խաղաղությունը իրեն «բավարար բերկրանք և բավարարվածություն է պատճառում»: Եվ ի՞նչ: Ադրբեջանը դադարե՞լ է «խաղաղության» անվան տակ Հայաստանն ու հայ ժողովրդին պաշտոնապես նվաստացնելու գործելակերպից, չի՞ ավելացնում իր ռազմական ծախսերը, սպառազինությունն ու զինված ուժերը:

Ամենից վատն այն է, որ Փաշինյանի ելույթը՝ հենց Ալիևին հասցեագրված, գրեթե անսքող ակնարկ ու հանդիմանություն է առ այն, թե ինչու է նա ժամանակից առաջ ընկնում ու անում այնպիսի հայտարարություններ, որոնք մերկացնում են իր ստերն ու նվազեցնում Հայաստանի հանրությանը խաբելու, մոլորեցնելու հնարավորությունները: Փաշինյանը քիչ է մնում ուղիղ տեքստով հայտարարի, թե՝ պարոն Ալիև, ախր, մի քիչ համբերեք, թողեք՝ թող մի հատ էլ ինքնավերարտադրվեմ, դրանից հետո ինչ ասեք՝ կանեմ:

Ոչ պակաս զավեշտական էին Փաշինյանի փորձերը՝ իր գլխավորած Հայաստանի իշխանությունը ներկայացնել որպես ժողովրդավարական: Տասնյակ քաղբանտարկյալներ, խղճի կալանավորներ, խոսքի ու կարծիքի համար քրեական հետապնդումների ենթարկվող հոգևոր հայրեր… Ու նման իրավիճակ ձևավորած իշխանության ղեկավարը ժողովրդավարությունից էր ճառում:

Եվրամիությանն անդամակցելու մասին փաշինյանական մոտեցումը էլ ավելի զավեշտական հնչեց: «Եթե կընդունեն, լավ է: Եթե չեն ընդունի, մենք լուծած կլինենք մեր առաջ դրված մի կարևորագույն խնդիր. Հայաստանը կլինի ժամանակակից առաջավոր ստանդարտներին համապատասխանող երկիր»:

Իսկ ինչ վերաբերում է Թուքիայի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ ՔՊ ղեկավարի ելույթային ձևակերպումներին, ապա դրանք արդեն ծանր սպառնալիքի տպավորություն թողեցին. «Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով»:

Մեկն էլ կար՝ Թուրքիայի հարավային սահմանակից նախկին երկրի նախկին ղեկավարը, Էրդողանի հետ «ախպերական հարաբերություններ» էր հաստատել՝ իր կարծիքով: Հարցն այն չէ, թե ո՞ւր է նա: Հարցն արդեն այն է, թե ո՞ւր է նրա ղեկավարած երկիրը, որ ծվատվում է նույն Թուրքիայի, Իսրայելի ու ահաբեկչական խմբավորումների ճիրաններում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում