Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Միջազգային

Տարբեր երկրներ ողջունել են Թրամփի առաջարկը Գազայում խաղաղություն հաստատելու վերաբերյալ

Աշխարհի մի շարք առաջնորդներ և արտաքին գործերի նախարարներ հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրին իրենց աջակցության և անկլավում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով համագործակցելու պատրաստակամության մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Կատարի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ վերահաստատելով իրենց հանձնառությունը Միացյալ Նահանգների և կողմերի հետ դրական և կառուցողական համագործակցությանը՝ համաձայնագիրը վերջնականապես հաստատելու և դրա իրականացումն ապահովելու համար։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Թրամփի ծրագիրը՝ X հարթակում արված հայտարարության մեջ նշելով.

«Ես ակնկալում եմ, որ Իսրայելը վճռականորեն կներգրավվի այս սկզբունքին: ՀԱՄԱՍ-ն այլընտրանք չունի,  բացի բոլոր պատանդներին անհապաղ ազատ արձակելուց և այս ծրագիրն իրականացնելուց»:

Մակրոնը նաև հաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ նպաստելու ծրագրի իրականացմանը և հետևելու կողմերի պարտավորություններին:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին միավորվել և համագործակցել ԱՄՆ վարչակազմի հետ՝ այս առաջարկը վերջնականապես մշակելու և իրականացնելու համար», – ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։Նրա խոսքով՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է ընդունի ԱՄՆ ծրագիրը, վայր դնի զենքերը և ազատ արձակի մնացած պատանդներին։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին նույնպես ողջունել է ԱՄՆ առաջարկը՝ նշելով, որ այն կարող է լինել «շրջադարձային պահ՝ ռազմական գործողությունների մշտական ​​դադարեցման, բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակման և քաղաքացիական բնակչության համար լիարժեք ու անվտանգ մարդասիրական հասանելիության ապահովման համար»։

«Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն ու առաջնորդությունը՝ Գազայում արյունահեղությունը դադարեցնելու և հրադադարի հասնելու համար», – X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել դիվանագիտական ​​գործընթացին և մտադիր է նպաստել «բոլոր կողմերի համար ընդունելի արդար և երկարատև խաղաղության» հաստատմանը։ Նորվեգիայի կառավարությունը ողջունել է Թրամփի ծրագիրը և հայտարարել, որ ակնկալում է Իսրայելի կողմից հստակ արձագանք՝ նշելով, որ սերտ կապի մեջ է տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գործընկերների հետ։

Պաղեստինի ղեկավարությունը նույնպես ողջունել է Գազայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ամերիկյան և արաբական ջանքերը՝ բարձր գնահատելով Թրամփի դիրքորոշումը։

Կատարն ու Եգիպտոսը Թրամփի ծրագիրը փոխանցել են ՀԱՄԱՍ-ի բանակցային թիմին, որն էլ իր հերթին միջնորդներին խոստացել է ուսումնասիրել Թրամփի առաջարկը։