Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

ԳՇ պետն ագրեսիվ էր ու ոչ մի բանից տեղյակ չէր, դիմացը 266 անհետ կորածի անուն էր դրված․ մանրամասներ

44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների՝ շուրջ 6 ժամ տևած բողոքի ակցիան ՊՆ շենքի առջև երեկ ավարատվել է ԳՇ պետի հետ հանդիպմամբ։

24News-ի հետ զրույցում անհայտ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանը, ասաց, որ բավականին երկար տևեց հանդիպումը, ու Էդվարդ Ասրյանը բոլոր ծնողների հետ է հանդիպել, չնայած, որ ՊՆ-ի կողմից ներկայացվել էր՝ թե 10 հոգու կարող է ընդունել։ «Մի եզրահանգման եկանք, որ ԳՇ պետը ոչ մի բանից տեղյակ չէ, ինչ ասեցինք, ասաց՝ տեղյակ չեմ, տենց չի լինի։ Հարցրել էլ եմ՝ ինչու՞ ադրբեջանցի զինվոր չեք գերեվարել, երբ ունեցել եք դրա հնարավորությունը, ասում ա․ «Քաղաքական հարց ես տալիս, ես չեմ կարող հիմա դնել-վերցնել», – 24News-ի հետ զրույցում մանրամասնեց Արսեն Ղուկասյանը։

Ղուկասյանի խոսքով, ԳՇ պետ էդվարդ Ասրյանը շատ հարցերի խուսափողական պատասխաններ է տվել։ Անգամ մի պահ մթնոլորտը լարվել է ԳՇ պետի հետ խոսակցության ժամանակ․
«Ծնողներից մեկն իր խոսքի մեջ մի փոքր ագրեսիվ էր, իր կողմից արձագանք եղավ, որ ես էլ կարող եմ ագրեսիվ խոսել։ Մենք էլ բացատրեցինք, որ դու չես կարող ագրեսիվ խոսել։ Հերիք չի՝ էս երկու օրվա կինոն սարքեցին մեր գլխին, որ կարող էին շատ հանգիստ ընդունել, մի հատ էլ ասաց, որ ամսի 27-ին մինչև 15։30 եղել է Գլխավոր շտաբում։ Շաբաթ օրը չընդունեց, երեկ մինչև իրիկուն ձգեցին»,- ասաց Ղուկասյանը։
Ըստ անհայտ կորածի զինծառայողի հարազատի՝ ԳՇ պետը հանդիպման ժամանակ ասել է, թե տեղյակ չի եղել, որ իր հետ հանդիպում են պահանջել ծնողները։

Ի վերջո ժամեր տևած հանդիպման արդյունքում անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու ԳՇ պետը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ժամանակ առ ժամանակ՝ 7 օրը մեկ, 10 օրը մեկ, հանդիպումներ կունենան․ «Կլինի առանձին, թե խմբով, ամեն մեկի խնդրին անհատական մոտեցում կտա և խոստացավ, որ իր բոլոր հնարավորությունները կօգտագործի, որ էս հարցին տեսնի՝ ինչ տեսակի լուծում կարող է տրվել»,- հայտնեց Ղուկասյանը։

Արսեն Ղուկասյանը նաև նշեց, որ իր համար տարօրինակ բան է նկատել․ «ԳՇ պետի դիմաց թուղթ կար դրված, որտեղ անհայտ կորածների թիվը նշված էր 266, այնինչ, մենք մինչև այս պահը գիտենք 191-ի մասին»։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 12։00-ից 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողները, հարազատները հավաքվել էին Պաշտպանության նախարարության հսկիչ անցագրային կետում, որպեսզի մտնեն հանդիպման ԳՇ պետի հետ, ինչպես և, ըստ ծնողների, շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտնել էին ՊՆ-ից։ Բայց ժամեր շարունակ ծնողները մնացին դրսում, անգամ իրավիճակը լարվեց և բախումներ եղան ծնողների ու ռազմական ոստիկանության ծառայողների միջև։ Ծնողները փակել էին նախ ՊՆ-ի գլխավոր մուտքը, ապա արդեն երեկոյան՝ մյուս բոլոր մուտքերը։

Մերի Մանուկյան