Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Սեպտեմբերի 26-30-ը, Երևանի Կինոգործիչների միության դահլիճում, Ucom ընկերության աջակցությամբ անցկացվեց «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Այս տարի այն կրում էր «Համակեցություն մարդկանց և բնության միջև» խորագիրը՝ շեշտադրելով մարդու և բնության համակեցության հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները։

Փառատոնի փակման արարողությունը կայացավ սեպտեմբերի 30-ին, որի ընթացքում հայտարարվեցին մրցութային անվանակարգերի հաղթողները։ Այս տարվա փառատոնի հաղթող ֆիլմերն են․

Լիամետրաժ ֆիլմեր մարդ և բնություն համակեցության մասին անվանակարգ․ հաղթող ֆիլմ՝ Վայրի կանչը Ռեժ.՝ Ասգեյր Հելգեստադ, Նորվեգիա (A Call From the Wild Dir.: Asgeir Helgestad, Norway), ժյուրիի հատուկ հիշատակում՝ Վերադարձնել նրանց տուն Ռեժ.՝ Այվան Մակդոնալդ, Այվի Մակդոնալդ, Դանիել Գլիք, ԱՄՆ (Bring Them Home Dir.: Ivan MacDonald, Ivy MacDonald, Daniel Glick, USA), Կարճամետրաժ ֆիլմեր մարդ և բնություն համակեցության մասին անվանակարգ․ հաղթող ֆիլմ՝ Փոստով պատվիրած թագուհի Ռեժ.՝ Լյուկ Փերդի, Միացյալ Թագավորություն (Mail Order Queen Dir.: Luke Purdye, United Kingdom), ժյուրիի հատուկ հիշատակում՝ Արտեմիս Ռեժ.՝ Մարտեյն Վելդհոեն, Նիդերլանդներ, (Artemis Dir.: Martijn Veldhoen, Netherlands),  Ջոն Բըրթոնի անվան մրցանակ՝ ֆիլմեր բնապահպանների մասին անվանակարգ․ հաղթող ֆիլմ՝ Կրիաներով քայլողը Ռեժ.՝ Տայրա Մալանի, Հնդկաստան (Turtle Walker Dir.: Taira Malaney, India), ժյուրիի հատուկ հիշատակում՝  Կարմիր ցուցակ Ռեժ.՝ Ռոս Պիերսոն, Միացյալ Թագավորություն (The Red List Dir.: Ross Pierson, United Kingdom)։

«Ucom-ում մենք հավատում ենք, որ նման նախաձեռնությունները ոչ միայն բարձրացնում են հանրային իրազեկվածությունը, այլև նպաստում են մեր երկրի ու մոլորակի բնական ժառանգության պահպանմանը։ Մենք ուրախ ենք լինել այս գործընթացի մի մասը և շարունակել մեր ներդրումը կանաչ ու կայուն ապագայի կառուցման գործում», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս մի քանի օրվա ընթացքում ցուցադրվեցին տարբեր երկրների առաջատար ֆիլմեր, որոնք բացահայտում էին «Մարդու և բնության համակեցություն» թեման իր բազմաշերտությամբ։ Բացի ֆիլմերից, միջոցառումները ևս մեկ անգամ ընդգծեցին, թե որքան կարևոր է պահպանել այս հավասարակշռությունը ժամանակակից աշխարհի մարտահրավերների պայմաններում», – ասել է փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Այս տարի փառատոնը մեկ հարկի տակ համախմբեց հազարավոր այցելուների՝ դառնալով ևս մեկ կարևոր քայլ դեպի ավելի գիտակցված և կանաչ ապագա։ Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ կազմակերպվեցին թեմատիկ քննարկումներ և հանդիպումներ՝ նպաստելով գիտելիքների ու փորձի փոխանակմանը։ Փառատոնի ամենավառ պահը դարձավ վտանգված կենդանիներին նվիրված դիմակահանդես-շքերթը, որն անցավ քաղաքի կենտրոնական փողոցներով՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության կարևորությունը և հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։

«Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։