Ռուսաստանը Գազայի հատվածում միջազգային անվտանգության ուժերին միանալու հրավեր չի ստացել․ Լավրով
Ռուսաստանը հրավեր չի ստացել միանալու Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու համար միջազգային կայունացման ուժերին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 22-րդ տարեկան նիստի շրջանակներում։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նա նաև նշել է, որ դեռ չի տեսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբերյալ ծրագիրը, սակայն դրա վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել բոլոր կողմերի կարծիքները հայտնելուց հետո:
Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանը կապի մեջ է Մերձավոր Արևելքի հակամարտության բոլոր կողմերի հետ և պատրաստ է անհրաժեշտության դեպքում նպաստել խաղաղ կարգավորմանը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում արաբական և մուսուլմանական երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր Գազայի հատվածում հակամարտության կարգավորման նոր ծրագիր։
Սպիտակ տան կողմից ներկայացված Գազայի հակամարտության կարգավորման ծրագիրը նախատեսում է անկլավում ռազմական գործողությունների լիակատար դադարեցում և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակում 72 ժամվա ընթացքում:
Ավելին, Գազայի հատվածն անցումային շրջանում կղեկավարվի տեխնոկրատների կոմիտեի կողմից մինչև պաղեստինյան կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը։ Գազայի հատվածում կտեղակայվեն միջազգային ուժեր և կսկսվեն հումանիտար օգնության մասշտաբային մատակարարումներ։ Բացի այդ, կստեղծվի հատուկ տնտեսական գոտի։ Նշվում է նաև, որ Գազայի հատվածից մարդկանց բռնի տեղահանում չի իրականացվելու։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան