ԱԱԾ-ի և իրավապահ համակարգի պարադոքսը՝ Մերձավանի դեպքի լույսին. Պահեստազորային զինծառայողների նախաձեռնություն
ՀՀ պահեստազորային զինծառայողների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Արմավիրի մարզի Մերձավան համայնքում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը, որի զոհ դարձան Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը նորից բարձրացրեց իրավապահ համակարգի գործունեության արդյունավետության հարցը։ Դեպքի հետ կապված Արմավիրի իրավապահ համակարգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Սակայն առաջանում է ավելի խորքային հարց․ ո՞վ է պատասխանատու նման դեպքերի կանխարգելման համար։
Ակնհայտ է, որ այս սպանությունների պատասխանատուները իրավապահ համակարգի ղեկավարներն են, որոնք՝ ազատելով իրենց ենթականերին, փորձում են ամբողջ պատասխանատվությունը գցել նրանց ուսերին՝ մոռանալով հին ճշմարտությունը, որ ձուկը գլխից է փտում։
Մտահոգիչ է Ազգային անվտանգության ծառայության լռությունը․ գուցե այդ կառույցի ծառայողները այլևս իրենց չեն ընկալում որպես իրավապահ համակարգի անբաժանելի մաս։
Այստեղ է, որ առաջանում է պարադոքսը․ հասարակության ընկալումներում ԱԱԾ-ն շարունակում է նույնականացվել որպես իրավապահ կառույց, սակայն, հաշվի առնելով, որ այդ կառույցում գոնե ձևական պաշտոնանկություններ չեղան, ուստի ստացվում է՝ իրավական դաշտում ԱԱԾ-ն այլևս իրավապահ մարմին չէ։
Հետևաբար, Մերձավանում տեղի ունեցած ողբերգական դեպքը ոչ միայն քրեական գործ է, այլև խորհրդանշական ազդակ՝ հիշեցում, որ Հայաստանի իրավապահ համակարգի սահմանազատումները հստակեցման կարիք ունեն՝ ընդգծելով սպայի պատիվն ու արժանապատվությունը։
Հ.Գ. Բարի ծառայություն։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն։
30.09.2025 թ.




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...