ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության հետ քննարկվել է տեսակցությունների ընթացակարգերը
Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վորոնինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ԴԱՀԿ կայքից։
Ողջունելով ռուս գործընկերներին՝ Սիրո Ամիրխանյանը շեշտել է Հարկադիր կատարումն ապահովող ծառա յության և Դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև համագործակցության կարևորությունը երկու երկրների իրավական համակարգերի զարգացման, վերջնական արդարադատության ապահովման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության համատեքստում։
Աշխատանքային հանդիպման ընթացքում երկկողմ քննարկում է ծավալվել երեխաների տեսակցությունների, մի ծնողից մյուսին հանձնման կատարողական վարույթի առանձնահատկությունների, ինչպես նաև քաղաքացիներից ստացվող դիմումների ու բողոքների քննության ընթացակարգերի շուրջ։
Սիրո Ամիրխանյանը համոզմունք է հայտնել, որ այս ոլորտներում փորձի փոխանակումը ևս կաջակցի գործընկեր կառույցների միջև համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, համագործակցության նոր ձևաչափերի ստեղծմանը։
ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վորոնինը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նույնպես կարևորել է գործընկերների կառույցների միջև հեռանկարային համագործակցությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...