ԶԼՄ-ները չեն կարողանա դատական նիստը լուսաբանել մինչև քրգործով անցնող բոլոր վկաները չհարցաքննվեն
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ։ Առաջարկվող փոխություններով և լրացումներով վերացվում են գործնականում ի հայտ եկած իրավական անորոշությունները և անհստակությունները, հստակեցվում են պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողությունները ամրագրելու եղանակները, լրացվում են քրեական վարույթների անջատման կանոնները, նախատեսվում է հոգեբանին բացարկելու, գրավադրված անշարժ գույքը համարժեք այլ գույքով կամ դրամական գումարով փոխարինելու հնարավորություն, հսկող դատախազի կողմից քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշոման կայացման համար նախատեսվում է յոթնօրյա ժամկետ։
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում մի շարք փոփոխություննեև են առաջարկվում։
Ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է օրենքի 267-րդ հոդվածը լրացնել նոր խմբագրությամբ 1.1.-ին մասով, որով դատական նիստի տեսաձայնագրումը չի կարող տարածվել, դրա ընթացքի հեռարձակում, այդ թվում՝ ուղիղ հեռարձակում չի կարող իրականացվել մինչև տվյալ քրեական գործով ներգրավված և դատական նիստին կանչված բոլոր վկաների հարցաքննության ավարտը։ Ստացվում է, որ դատական նիստերի լուսաբանումը սահմանափակվում է։
Նշենք, որ 267-րդ հոդվածը սահմանում է դատական նիստի դռնբացությունը։ Ըստ հոդվածի 1-ին մասի՝ դատական նիստին ներկա անձինք իրավունք ունեն կատարելու գրառում, իսկ դռնբաց դատական նիստին ներկա անձինք` նաև ձայնագրելու իրավունք:
Դատական նիստի ընթացքի տեսագրումը, տեսաձայնագրումը, լուսանկարումը կամ հեռարձակումը թույլատրում է դատարանը` մեղադրյալի համաձայնությամբ: Մեղադրյալի համաձայնության դեպքում դատական նիստի ընթացքի տեսագրումը, տեսաձայնագրումը, լուսանկարումը կամ հեռարձակումը կողմերի կարծիքը լսելուց հետո դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե դա է պահանջում արդարադատության շահը:
Լրատվության միջոցների մասնակցությունը դատական նիստին դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե անհրաժեշտ է ապահովել՝
1) մասնավոր կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը.
2) անչափահասի լավագույն շահի պաշտպանությունը.
3) վարույթին ներգրավված անձի կամ նրա մերձավորի անվտանգությունը.
4) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պաշտպանությունը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ նախագծի ընդունման արդյունքում կլավարկվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշ իրավակարգավորումներ:
Հասմիկ Սարգսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...